Wednesday, June 30, 2010

Եռօրյա գերհեծանվարշավ անմատչելի վայրերով


Այս շաբաթ իրականացնում ենք տարվա առաջին սուպեր հեծանվարշավը: 3 օր և 2 գիշեր միասին հարթելու ենք հեծանվային նոր երթուղի:

Կմեկնարկենք ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31) շաբաթ օրը առավոտյան ժամը 9:00-ին երկուշաբթի երեկոյան տուն հասնելու ակնկալիքով, և կշարժվենք հետևյալ ուղղությամբ`

օր 1` Երևան - Աշտարակ - Քուչակ - Ապարանի ջրամբար - Թթուջուր (75 կմ)
օր 2` Թթուջուր - Հանքավան (35 կմ)
օր 3` Հանքավան - Ծաղկաձոր - Հրազդան - Երևան (90 կմ)

Ընդամենը 200 կմ բազմազան լեռնային և անտառային ճանապարհներով ու արահետներով:

Սնունդը` թեթև, ոչ մսային (լավաշ, պանիր, ձավարեղեն (չեփված), կարտոֆիլ, բանջարեղեն, միրգ, քաղցրեղեն, չիր, չամիչ)
Ըմպելիքը` ոչ ոգելից (թեյ, հյութեր, ջուր)
Սպասքը` բաժակ, ափսե, գդալ (թեյը և սնունդը եփելու համար հարմար կաթսաներ ո՞վ ունի)
Հագուստը` արշավային, լողազգեստ
Եղանակը` արևային, շոգ
Տրամադրությունը` մարտական
Բարդությունը` չափավոր դժվար

Մասնակիցները պետք է իրենց հետ բերեն նաև քնապարկ (պարտադիր) և վրան (ցանկալի է), ինչպես նաև որոշակի գումար չնախատեսված ծախսերի համար:

Ով ցանկանում է մասնակցել, կապնվեք և տեղյակ պահեք դրա մասին Սամվելին (093-426-654):

հ. գ. Երթուղին բարեհաջող ավարտողները կստանան հավաստագիր "Հեծանիվ+"-ի կողմից, որը մեծ շուքով կհանձնի անձամբ ՀԿ-ի նախագահ պրն. Սամվել Հովհաննիսյանը :)

Sunday, June 27, 2010

Երկաթյա նժույգներով` տեսնելու իրական նժույգներին - Trip to Ushi


"Հեծանիվ+"-ը հավատարիմ մնալով իր սկզբունքներին, շարունակում է կազմակերպել արշավների շարք` նվիրված մարդու և բնության միջև ներդաշնակության ամրապնդմանը: Այս անգամ էլ ուղևորվում ենք դեպի Ուշի , ուր և տեղակայված է , Հայաստանում միակ , Հիպոթերապիայի կենտրոնը : Կենտրոնում հնարավորությու կունենաք ականատես լինելու ձիերի հետ շփման միջոցով երեխաների բուժման ընթացքին , ինքներդ շփվելու ձիերի հետ , կերակրելու, հնարավոր է հեծնելու նրանց: 

Մեկնարկ - 10-ին ՀՎԶ (Լենինգրադյան 31, հեծանիվ չունեցողները լինեն 9:30)
Հեռավորություն - 65կմ
Դժվարության աստիճանը - միջին
Երթուղի - Երևան-Աշտարակ-Կարբի-Ուշի-Հովհանավանք-Մուղնի- Աշտարակ-Երևան

Վերադարձին կանգ կառնենք Հովհանավանքում , կվաելենք այնտեղից բացվող Քասախի կիրճի գեղատեսիլ տեսարանը , կսնվենք , կլուսանկարենք ...

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:

Արշավի մասին նաև մեր կայքում. 
http://bikeplus.nor.am/?page=trips&act=show&id=7


"Bicycle+" organize tour to Ushi, only center of Hippo-therapy in Armenia.

Come in touch with horses (they are 9 including 3 colts), feed them with sugar, apple and carrot, ride horses.
Communicate with wonderful children who will tell you about the horses and hippotherapy.
Breathe gallons of fresh air coming right from Ara and Aragats mountains.

Start at 10am from HVZ (Leningradyan 31)
Distance - 65km
Level of difficulty - medium
Rout - Yerevan-Ashtarak-Karbi-Ushi-Hovhanavanq-Mughni-Ashtarak--Yerevan

For any further information and for rent of bicycle please call to Samvel (093-426-654)

See about trip also in our web site: 
http://bikeplus.nor.am/?page=trips&act=show&id=7

Friday, June 18, 2010

Հայոց Թագավորների հետքերով - following Armenian Kings


Դվինը `Հայաստանի պատմական մայրաքաղաքներից մեկը հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին։ Մայրաքաղաք Արտաշատի անբարենպաստ կլիմայի պատճառով հայոց Խոսրով Բ Կոտակ թագավորը նրանից ոչ հեռու գտնվող բլրի վրա կառուցում է ապարանքներ, ուր և տեղափոխում է իր արքունիքը։ Արարատյան դաշտի շոգը և կլիման առողջացնելու համար քաղաքի մոտակայքում կատարում է անտառատնկումներ, որոնք պահպանվել են մինչև այժմ «Խոսրովի անտառ» անունով։ Դվինի վարչաքաղաքական ու տնտեսական նշանակությունը ավելի մեծացավ արաբական տիրապետության սկզբնական շրջանում՝ 7-8–րդ դարերում, երբ նա դարձավ մի շատ ավելի ընդարձակ, քան Մարզպանական Հայաստանն էր, վարչական միավորի՝ Արմինիա կուսակալության կենտրոնը։ Արմինիան, ինչպես գիտեք, իր մեջ էր միավորում նաև Արևելյան Վրաստանն ու Աղվանքը։ Դվինը եղել է Արևելքի իր ժամանակի նշանավոր քաղաքներից։ Այն արհեստագործական ու տարանցիկ առևտրի խոշոր կենտրոն էր։ Այստեղ են հատվել միջազգային 6 մայրուղիներ : Իր ծաղկման շրջանում Դվինի բնակչության թիվը գերազանցել Է 100 հազարից։ Բնակչությունը եղել է բազմազգ։ Հայերից բացի առանձին թաղամասերով բնակվել են պարսիկներ, արաբներ, հույներ, ասորիներ։ Դվինն ունեցել է միջնադարյան քաղաքին հատուկ միկրոաշխարհագրություն՝ ներքին կառուցվածք։ նրա կենտրոնում, բլրի վրա, հառնում էր միջնաբերդը աշտարակաշատ իր պարիսպներով։ Միջնաբերդի գագաթի հարթակին գտնվել է Արշակունիների թագավորական պալատը, ստորին հարթակին՝ պալատական բարձր պաշտոնյաների բնակարանները։

Արշավը դասվում է հեշտերի շարքին `հիմնականում հարթ տեղանք, ուղիղ ճանապարհ :
Նպատակակետ – Դվինի միջնաբերդ (կամ այն ինչ նրանից պահպանվել է)
Երկարությունը 80 կմ
Երթուղի – ՀՎԶ (Լենինգրադյան 31) – Այնթափ – Մարմարաշեն – Մխչյան – Դվին – Վերին Դվին – Դվին – Բերգանուշ – Երևան
Սկիզբը 10 –ին 
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյաթուրմեր, հյութեր, ջուր
Հագուստը` արշավային

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:

Dvin was a large commercial city, the capital of early medieval Armenia, the ruins of which are located in the province of Ararat nearby a town by the same name. The city was built by Chosroes III of Armenia in 335 on a site of an ancient settlement and fortress from the third millennium B.C. Since then the city was used as the primary residence of the Armenian Kings of the Arshakuni Dynasty. The city had a population of about 100,000 citizens who were in various professions including arts and crafts, trade, fishing, etc.

Trip is easy one , generally on the even surroundings.
Distance 80 km
Start at 10am
Our Goal - Dvin citadel (what is remains from it)
Food - light
Garment - sport
Rout - HVZ (Leningradyan 31)- Ayntap- Marmarashen- Mxchyan- Dvin- Verin Dvin- Dvin- Berganush- Yerevan

For any further information and for rent of bicycle plkease call to Samvel (093-426-654)

Thursday, June 10, 2010

Հեծանվարշավ դեպի Սևան

Երբ` կիրակի օրը
Ուր` Սևան
Հեռավորություն` 90 կմ
Բարդությունը` հեշտ, դժվար մասը գնացքը կտանի
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյաթուրմեր, հյութեր, ջուր
Հագուստը` արշավային, չմոռանաք վերցնել լողազգեստ և սրբիչ

Երթուղին հետևյալն է` ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31) - երկաթգծի Քանաքեռ կայարան (10 կմ), գնացքով մինչև ք. Հրազդան, Հրազդան - Սևան - Ծովագյուղ (15 կմ), Սևան - Երևան (65 կմ)

Հավաքվում ենք ՀՎԶ արհեստանոցում կիրակի օրը առավոտյան ժամը 6:40, որպեսզի հասնենք գնացքին, որը Քանաքեռ կայարանից շարժվելու է 8:20 -ին:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:

Էջը կայքում`
http://www.bikeplus.nor.am/?page=trips&act=show&id=5

Saturday, June 5, 2010

" ՀԵԾԱՆԻՎ+ " ` պաշտոնական կաjքի բացում - "Bicycle+" site presentation

Շաբաթ օրը կայանալու է այնքան սպասված մեր պաշտոնական կայքի բացման հանդիսավոր արարողությունը ՄԻԺԻ -ի (Այգեձոր 4) գրասենյակում : Արարողության ընթացքում մեր հմուտ դիզայներն ու դեվելոփերը կծանոթացնեն կայքի հնարավորություններին , ֆունկցիոնալությանը , կլինեն վիդեոռոլիկներ , սլայդեր Հայաստանում արդեն 2 տարի ձևավորված հեծանվային շարժման , նրա ակտիվիստների , հեռու մոտիկ հեծանվարշավերի , բազմաթիվ միջոցառումների մասին : Կլինի նաև հյուրասիրություն :

Այս ամենը 13:00 ՄԻԺԻ -ի (Այգեձոր 4) գրասենյակում :

Իսկ մինչ այդ 11:00 - դե իհարկե` հեծանվարշավ քաղաքի կենտրոնական փողոցներով , իսկական հնարավորություն այն բազմաթիվ մարդկանց համար, ովքեր դեռ պատրաստ չեն երկար արշավների , բայց անպայման ուզում են սովորել երթևեկության մեջ վարելուն ու սանձել իրենց երկաթյա նժույգը :

Ուրեմն այսպես .

Մեկնարկ - ՀՎԶ (Լենինգրադյան 31), 11:00
Երթուղի - Լենինգրադյան - Կիևվյան - Օրբելի - Բաղրամյան - Մատենադարան - Կորյուն - Աբովյան - Սայաթ-Նովա - Խանջյան - Թումանյան - Աբովյան - Հրապարակ- Ամիրյան - Մաշտոց - Բաղրամյան - ՄԻԺԻ (Այգեձոր 4) 

Ովքեր չունեն հեծանիվ և կցանկանան վարձակալել այն, զանգահարեք Սամվելին 093-426-654 հեռախոսահամարով և եղեք ՀՎԶ արհեստանոցում առավոտյան 10:30

Թթակերություն

Երթուղի - Երևան -Փարաքար-էջմիածին-Երևան 

Ովքեր չունեն հեծանիվ և կցանկանան վարձակալել այն, զանգահարեք Սամվելին 093-426-654 հեռախոսահամարով և եղեք ՀՎԶ արհեստանոցում առավոտյան 9:30` անձնագրերով:

Հեծանվարշավ դեպի Աղվերան

Հավաքվում ենք ՀՎԶ արհեստանոցում շաբաթ օրը առավոտյան ժամը 7:00, որպեսզի հասնենք գնացքին, որը Քանաքեռ կայարանից շարժվելու է 8:20 -ին:

Երթուղին հետևյալն է`
ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31) - երկաթգծի Քանաքեռ կայարան, գնացքով մինչև ք. Չարենցավան, մնացած ճանապարհը կանցնենք հեծանիվներով` Չարենցավան - Ալափարս - Արզական - Աղվերան, հետ դարձ` Աղվերան - Արզական - Քարաշամբ - Արգել - Նուռնուս - Նոր Գեղի - Արզնի - Երևան:

Ընդամենը քշելու ենք 65 կմ
Բարդությունը` միջին
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյաթուրմեր, հյութեր, ջուր
Չնայած եղանակը տաք է լինելու, բայց հնարավոր է անձրև, այդ պատճառով անձրևանոցը (дождевик) չի խանգարի

Ովքեր չունեն հեծանիվ և կցանկանան վարձակալել այն, զանգահարեք Սամվելին 093-426-654 հեռախոսահամարով և եկեք ՀՎԶ արհեստանոց անձնագրերով:

Հեծանվապտույտ Հատիս լեռան շուրջ - Cycling around Hatis mountain

Ցանկանու՞մ եք գոնե մի քանի ժամով կտրվել Երևանի շոգից ու փոշուց, մասնակցել հետաքրքիր, արկածներով լեցուն, վայրի հեծանվարշավին: Ուրեմն միացեք մե՛զ: Հեծանիվներով պտույտ ենք կատարելու Հատիս լեռան շուրջ: Հասնելու ենք Հատիս լեռան լանջի ձներին և համանուն գյուղին: Կշնչենք սառը լեռնային օդ, կհանդիպենք հատիսյան նուրբ ծաղիկներին, կխաղանք ձների հետ, կզովանանք Գեղամա լեռների ճերմակ գագաթներով...

Շարժվելու ենք մայիսի 23-ին, առավոտյան ժամը 9:00 հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31): Երթուղին հետևյալն է`

ՀՎԶ արհեստանոց - Կիևյան փ. - Կոմիտասի պ. - Դավիթ Անհաղթի փ. - Ռուբինյանց փ. - Հրաչյա Աճառյան փ. - Բալահովիտ - Աբովյան - Նոր գյուղ - Կոտայք - Կապուտան - Հատիս - Զովաշեն - Զառ - Ակունք - Նոր գյուղ - Աբովյան - Բալահովիտ - Երևան: Ընդհանուր երկարությունը` 85 կմ:

Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյաթուրմեր, հյութեր, ջուր
Հագուստը` արշավային, լեռնային
Տրամադրությունը` բարձունքային

Ովքեր չունեն հեծանիվ և կցանկանան վարձակալել այն, զանգահարեք Սամվելին 093-426-654 հեռախոսահամարով և եղեք ՀՎԶ արհեստանոցում առավոտյան 8:30` անձնագրերով: