Friday, January 15, 2010
Հեծանվարշավ դեպի Ծաղկաձոր
Սպասում եք ձյանը, իսկ ձյունը այդպես էլ չի՞ գալիս: Ուրեմն մե'նք կգնանք նրա մոտ:
Այս կիրակի, հունվարի 17-ին, ձմեռային գեղեցիկ հեծանվարշավ դեպի Ծաղկաձոր:
Երկաթգծի Քանաքեռ կայարանից գնացքով կհասնենք Հրազդան, Հրազդանից մինչև Ծաղկաձոր և Ծաղկաձորից մինչև Հրազդան` հեծանիվով: Այնուհետև նորից գնացքով Հրազդանից մինչև Երևան:
Գնացքը Քանաքեռ կայարանից շարժվում է առավոտյան 8:45, այնպես որ ցանկացողները ժամը 7:20 պետք է լինեն հեծանիվների ՀՎԶ արհեստանոցում (Լենինգրադյան 31), կամ, եթե ձեր հեծանիվով եք, կարող եք անմիջապես գալ երկաթգծի Քանաքեռ կայարան: Իսկ Հրազդանից գնացքը շարժվում է 17:00 -ին: Տոմսի արժեքն է 300 դրամ, վագոնները ջեռուցվում են:
Ովքեր ցանկանում են հեծանիվ վարձել (3000 դրամ), կամ պարզապես հարցերով անհանգստացնել Սամվելին, զանգեք 093-426-654:
Չմոռանաք հագնել տաք հագուստ և վերցնել ձեռնոցներ:
Subscribe to:
Posts (Atom)