Կիրակի օրը, ամսի 19-ին, ժամը 10-ին համալիրի մոտից կմեկնարկի հերթական հեծանվարշավը այս անգամ դեպի Մուղնի:
Մուղնի գյուղը գտնվում է Երեւանից 32 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Գյուղի Ս. Գեւորգ եկեղեցին մեծ ճանաչում է վայելում, քանի որ ըստ ավանդության այն կառուցված է Ս. Գեւորգի մասունքների վրա:Եկեղեցին պատկանում է գմբեթավոր բազիլիկ տիպին եւ կառուցվել է 17-րդ դարում: Հատկապես աչքի է ընկնում արտաքին հարդարանքը` սեւ ու դեղնակարմրավուն տուֆերի բազմագունությամբ: Ձեր հետ ունեցեք ներդաշնակ սնունդ` կանաչեղեն, բողկ, կաղամբ, խնձոր, պնդուկ...Թոնրի նոր թխած լավաշը կարող ենք ձեռք բերել հենց գյուղում:Լուսանկարչական ապարատը կհիշի բոլոր այն անմոռաց պահերն, որն կունենաք ճանապարհին:Դե գնացինք դեպի նոր բացահայտումներ~
p.s. Հեծանիվներ ցանկացողները թող նախապես գրանցվեն զանգահարելով Սամվելին 093 426 654 :
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment