Ցանկանու՞մ եք գոնե մի քանի ժամով կտրվել Երևանի շոգից ու փոշուց, մասնակցել հետաքրքիր, արկածներով լեցուն, վայրի հեծանվարշավին: Ուրեմն միացեք մե՛զ: Հեծանիվներով պտույտ ենք կատարելու Հատիս լեռան շուրջ: Հասնելու ենք Հատիս լեռան լանջի ձներին և համանուն գյուղին: Կշնչենք սառը լեռնային օդ, կհանդիպենք հատիսյան նուրբ ծաղիկներին, կխաղանք ձների հետ, կզովանանք Գեղամա լեռների ճերմակ գագաթներով...
Շարժվելու ենք մայիսի 23-ին, առավոտյան ժամը 9:00 հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31): Երթուղին հետևյալն է`
ՀՎԶ արհեստանոց - Կիևյան փ. - Կոմիտասի պ. - Դավիթ Անհաղթի փ. - Ռուբինյանց փ. - Հրաչյա Աճառյան փ. - Բալահովիտ - Աբովյան - Նոր գյուղ - Կոտայք - Կապուտան - Հատիս - Զովաշեն - Զառ - Ակունք - Նոր գյուղ - Աբովյան - Բալահովիտ - Երևան: Ընդհանուր երկարությունը` 85 կմ:
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյաթուրմեր, հյութեր, ջուր
Հագուստը` արշավային, լեռնային
Տրամադրությունը` բարձունքային
Ովքեր չունեն հեծանիվ և կցանկանան վարձակալել այն, զանգահարեք Սամվելին 093-426-654 հեռախոսահամարով և եղեք ՀՎԶ արհեստանոցում առավոտյան 8:30` անձնագրերով:
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment