Monday, July 19, 2010
Վարդավառը Սևանում - Vardavar in Sevan
Վարդավառը Արի ցեղի (հայ ազգի)՝ ծագումից եկող՝ աստվածային խորհուրդ պարունակող տոներից է: Տոնը արտահայտում է արարչագործական բացարձակ խորհուրդներից մեկը՝ Աստվածային սերը, որը մարմնավորում, հաստատում ու հովանավորում է Աստղիկ դիցուհին:
Տոնի անվան իմաստի մասին Հայոց աստվածաշունչ լեզուն ասում է, որ այն կազմված է վարդ (Սիրո Գերագույն Խորհուրդ է նշանակում) եւ վառ (ընդհանրապես ուժգին արտահայտված կրակի իմաստ է պարունակում, բայց այստեղ բացարձակ ներքին հուզական որակ է) բառերով եւ նշանակում է վարդով՝ սիրո բացարձակ խորհրդով վառված, վարդով օծված:
Էլ ուրիշ որտեղ պետք է նշել Վարդավառը , եթե ոչ Սևանում ` Հայաստանի ջրի շտեմարանում :
Գնալու ենք գնացքով մինչև Սևան քաղաք , այնտեղից հեծանվով մինչև մոտակա հարմար ափ , վերադարձը միայն հեծանվով:
Այսպիսով.
Սկիզբ - 6:45 ՀՎԶ (Լենինգրադյան 31) , կամ 8:20 Քանաքեռ կայարան (եթե հեծանիվ ունեք ու արշավի առաջին մասը ուզում եք միայնակ հաղթահարել )
Երկարություն - 10կմ մինչև Քանաքեռ + 60կմ հետդարձ = 70կմ
Սնունդ - թեթև , բուսական
Հագուստ - թեթև , սպորտային , լողազգեստ
Տրամադրությունը - ջրիկ
P.S. Այդ օրը քաղաքում լինելու է 40 աստիճան տապ (ուզում եք մնալ քաղաքում ?Ճ )
Գնացքի տոմսը 600դր
Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Այս իրադարձության մասին նաև շատ այլ հետաքրքիր նյութեր կարդացեք նաև մեր կայքում .
http://bikeplus.nor.am/?page=trips&act=show&id=9
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment