Tuesday, September 28, 2010
Հեծանվապտույտ Արայի լեռան շուրջ
Վերջապես իրականացնում ենք շատ սպասված ևս մեկ հեծանվապտույտ: Այս անգամ Արայի լեռան շուրջ:
Արայի լեռան անունը գալիս է հայ դիցաբանական աստծո՝ Արա Գեղեցիկի անունից, քանի որ լեռան գագաթները հեռվից (օր.՝ Երևանից) նայելիս՝ նմանվում են պարկած մի մարդու՝ Արային, ով ըստ հայկական դիցաբանության իր ներքևի դաշտում է ճակատամարտել Ասորեստանի սեր տենչացող թագուհու՝ Շամիրամի հետ: Այստեղ է ընկել իր կնոջը` Նվարդին, հավատարիմ մնացած հայոց թագավորը, որի արնաշաղախ մարմինը Նինոս արքայի հեշտասեր այրու` Շամիրամի հրամանով դրել են ժայռախորշում, որ արալեզները կենդանացնեն նրան:
Երթուղին` Երևան - Զովունի - Եղվարդ - Երնջատափ - Արագյուղ - Զորավան - Եղվարդ - Երևան
Հեռավորությունը` 80 կմ
Բարդությունը` միջին
Հագուստը` արշավային կամ սպորտային, ուսապարկ
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` ոչ ոգելից (թեյ, հյութեր, ջուր)
Շարժվելու ենք ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31) ժամը 10:00-ին: Իսկ հեծանիվ վարձակալողները լինեն 9:30-ին իրենց անձնագրերով:
Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
http://www.bikeplus.nor.am/?page=trips&act=show&id=15
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment