Շարունակվում է մեր գերհեծանվարշավների շարքը : Այս անգամ ուղղությունը դեպի հյուսիս , Լոռվա գեղատեսիլ կանաչաստան:
Մի անգամից ասեմ որ հեշտ չի լինելու , այնպես որ մասնակցել ցանկացողները թող նախապես խորհրդակցեն Սամվելի հետ:
Դե պատրաստ եք ? Ուրեմն ղեկը ամուր բռնեք , սեղմակներն ել ամուր սեղմեք , ԳՆԱՑԻՆՔ !!
Երթուղի - 1-ին օր Երևան - Ծովագյուղ (65km (գնացքով)) - Դիլիջան- Վանաձոր-Չկալով (100km)
2-րդ օր Չկալով - Վահագնի (20km)
3--րդ օր Վահագնի - Վանաձոր - Սպիտակ - Ապարան - Աշտարակ - Երևան (150km)
Հագուստ և պարագաներ - սպորտային , հավելյալ տաք հագուստ ,
լողազգեստ , ՔՆԱՊԱՐԿ , ուսապարկ
Սնունդ - բուսական , հյութեր , մրգեր , ոչ ալկոհոլ
Մեկնարկ - առավոտյան 7-ին ՀՎԶ (Լենինգրադյան 31) հեծանիվ վարձակալողները լինեն 6:30
Ովքեր մեզ չեն կարող միանալ 3 օրով , եկեք միայն առաջին օրը , մինչև Սևան , կլողանք միասին , իսկ այնտեղից ` մենք հյուսիս , դուք `հարավ , մինչև Երևան :
Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment