Արդեն մի քանի օր է Հայաստան են ժամանել լեհ հեծանվորդներ , որոնց միսսիան է պտտվել Արարատ լեռան շուրջ : Նրանք արդեն հասցրել են լինել Հայաստանի հյուսիսային շրջաններում և երեկ հասել են Երևան: Երկու օրից խումբը թողնելու է Հայաստանի Հանրապետությունը ` մեկնելու պատմական Հայաստան:
Հրավիրում ենք բոլորիդ նրանց հետ շփվելու և ուղեկցելու մինչև Գառնի:
Առավոտյան ժամը 9-ին լինում ենք Սայաթ-Նովա 5 հասցեում: Կախված նրանից, թե մեր կողմից ովքեր կմասնակցեն հեծանվարշավին` կամ կուղեկցենք մինչև Գառնի, կամ մինչև Ջրվեժի անտառներ:
Լեհերը կրելու են իրենց շապիկները, իսկ հեծանիվներին ամրացված է լինելու իրենց ազգային դրոշը: Մենք էլ մեր ազգային դրոշը կամրացնենք և կկրենք "Հեծանիվ+"-ի նարնջագուն շապիկները, այնպես որ, ով ունի, թող հագնի:
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment