Thursday, June 11, 2009

Hunisi 14 in Erevanyan hechanvarshavi ertuxin


HVZ-Cicernakaberdi xcuxi-Atenqi poxoc-Covakal Isakovi poxota-Bagratunyac-Artashisyan-Shiraki poxoc-Karmir blur-Shiraki poxoc-Arshakunyac poxota-Tamancineri-Arcaxi poxoc-Erebunu poxoc-Erebuni tangaran-Erebunu poxoc-Arcaxi poxoc-Tigran meci poxota-Agatangexos-Grigor Lusavorich-Qaxaqapetaran-Xorhrdarani poxoc-Atenqi poxoc-Cicernakaberdi xcuxi-HVZ

Skizb@ jam@ 11 in,

isk ovqer cunen hechanivner, yev petq e vardzakalen' jami 10 anc 30 linen HVZ arhestanocum andznagrerov
her. 093 42 66 54

Thursday, June 4, 2009


Այս կիրակի Հունիսի 7_ ին նախատեսվում է համատեղ հեծանվային արշավ + ժայռամագլցում Cycling up the rocks ակումբի հետ Արզնու կիրճում
Ժայռի տեսակը բազալտ, բարձրությունը մոտ 30 մետր, ռելիեֆը հեշտ սկսնակների համար մատչելի
Մարզումը անվճար է, սակայն գույքի համար պետք է վճարել 1500 դրամ:
Իհարկե ժայռամագլցումը պարտադիր չէ և հեծանվարշավի մասնակիցները այս ընթացքում կարող են պարզապես դիտել ժայռամագլցումը, զովանալ գետում, լուսանկարել և վայելել հանգիստ:
Կշարժվենք հետևյալ երթուղով
Kievyan-Qochar-Komitas-David anhaxd-Rubinyanc-Hrachya Acaryan-Arzni-Exvard-Zovuni- Davidashen-Hamalir....,

Ընդհանուր 55 կմ
ժամը 10.00 Լենինգրադյան 31 ից ՀՎԶ արհեստանոց
Հեծանիվների վարձակալման համար կարող եք դիմել Սամվելին 093 426 654 հեռախոսահամարով

Saturday, May 30, 2009

Գնալու ենք Աղր լիճ ...


Բացի լիճը տեսնելուց, նրա զովը վայելելուց և լողալուց, կարող ենք նաև զմայլվել նեոլիտիկ շրջանի հսկա Ֆալոսների տեսարաններով` անմիջապես Մեծամորի թանգարանի հարևանությամբ:(v)
...Արշավի երթուղին
-Լենինգրադյան- Փարաքար-Մուսա Լեր-Զվարթնոց-Էջմիածին- Աղր Լիճ-Երևան..
Սկիզբը - 11:00 Լենինգրադյան 31

Արշավի տարածությունը - 70 կմ

Սնունդը - Կանաչ

Աչքերը- Բաց :-O
Հեծանիվների վարձակալության և այլ մանրամասների համար դիմել Սամվելին 093 426 654

Wednesday, May 27, 2009

Մայիսի 28-ին հեծանիվը կարող է դառնալ օրվա խորհրդանիշը:


Ծխերից Ազատ Հայաստան, Ճգնաժամից Անկախ Հայաստան:
Քշենք հեծանիվ և թույլ տանք շնչի մեր տառապյալ Մայր Հայաստանը:
Ինչպես նաև թողենք մեր անդառնալի հեծանվային հետքը Երևանի փողոցների վրա:
Երթը կմեկնարկի ժամը 11:00-ին: Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ Լենինգրադյան փողոցի վրա մենք բոլորս միասին կպատկերենք հեծանվային երթևեկության խորհրդանիշը, որը սկիզբ կլինի Երևանում հեծանվային երթևեկության զարգացմանը:
Այնուհետև եռագույն դրոշակներով զարդարված հեծանիվներով կշրջենք Երևանի կենտրոնական փողոցներով:
Դե ' զինվիր ազատության ոգով` անկախ ամենինչից Միասին կարող ենք կերտել Ազատ Անկախ Հեծանվային Հայաստան:
Մենք քեզ կսպասենք`մանրամասների կամ հեծանիվների վարձակալության համար դիմել Սամվելին 093 426 654

Friday, May 22, 2009

Arshav depi Garnoc Lerner - Azati Kirtch

Erthughin` HVZ arhestanoc-Jrvej-Vogdjaberd-Geghadir-Azati kirch-Lanjazat-Nubarashen-Erevan
Skizbe` jame 9:00
Yndamene` 75 km
Ete duq pordzaru hetsanvord eq kam patrast eq hanun gegheckutyan andadar payqarel 75 km, haghtaharel dzer nerqin, artaqin vaxere, chanaparhi verelqnern u vayrejqnere` tsulutyune, hognatsutyune toghnelov tchagheric ayn koxm...Apa sa dzez hamar e, shtapeq hetsnel dzer njuyqnere, usapark@ ver berneq kanach tarm snndarat pasharov~Ev araj depi Sarere Hayots, Kirtchere Azat~
Bnutyune azatutyan xorhrdanishn e
Hetsanivneri vardzakalutyan ev ayl Manramasnei hamar dimel Samvelin 093 426 654

Thursday, May 14, 2009


Հերթական բնաճանաչ հեծանվարշավը

Այս կիրակի մայիսի 17-ին հետևյալ 65կմ-անոց երթուղով:


ՀՎԶ արհեստանոց-Աշտարակ-Օշական-Դաշտ-Էջմիածին-Զվարթնոց-Արգավանդ-Երևան: Օշականը հնադարյան պատմական բնակավայր է։ Մի քանի 100 մետր բարձրությունից տեսանելի է գրեթե ողջ Արարատյան դաշտավայրը, Արագած և Արարատ լեռները։ Այստեղ է գտնվում հայոց ամենամեծ սրբավայրերից մեկը` հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի դամբարանը:
Սկիզբը` ժամը 10-ին:
Սնունդը` թեթև բուսական:
Տրամադրությունը` շատ պարզ ու հարթավայրային` ինչպես ինքը երթուղին է:

Կհանդիպենք~

Wednesday, May 6, 2009


Bike Тоur in the City center

Այս տարի Հայաստանի Եվրոպական Շարժումը հերթական անգամ տոնում է Եվրոպայի Օրը Հայաստանում և այդ կապակցությամբ կազմակերպում է մի շարք միջոցառումներ: Տոնակատարությունների շրջանակներում ՀԵՇ կազմակերպում է հեծանվարշավ, որը կկրի հասարակության իրազեկման բարձրացման բնույթ: Հեծանվարշավի երթուղին հետևյալն է`
Կմեկնարկի Լենինգրադյան 31 ՀՎԶ հեծանիվների արհեստանոց –Կիևյան-Օրբելի-Բաղրամյան-Իսահակյան-Մաշտոց -Կորյուն-Աբովյան-Սայաթ-Նովա-Խանջյան-Թումանյան-Մաշտող-Ամիրյան-Հրապարակ-Տիգրան Մեծ-Խանջյան-Աբովյան-Բաղրամյան-Օրբելի-Կիեվյան-Լենիգրադյան 31
Սկիզբը մայիսի 08-ին ժամը 18:00-ին: Բոլոր նրանք ովքեր ցանկանում են մասնակցել հեծանվարշավին կարող են դիմել Սամվելին մինչև մայիսի 07-ը զանգահարելով մեզ 093 426 654 համարով:
Տեղերը սահմանափակ են շտապեք~
(հեծանիվները տրամադրվում են Հայաստանի Եվրոպական Շարժման կողմից անվճար )