Wednesday, May 19, 2010

Արաքսը կանչում է ~ Araqs (river) calls

Գնում ենք Հայաստան - Թուրքիա սահման , Մարգարա , որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի մայր Արաքս , իսկ Արարատին ասես ձեռքդ պարզես` կբռնես :

Մեկնարկը – 10 ին ՀՎԶ , հեծանիվներ վարձակալողները լինեն 9:30
Սնունդ – թեթև , բուսական – հյութական
Հագուստը – սպորտային 
Տարածությունը – 85կմ
Տրամադրությունը – արևային 

Ովքեր հեծանիվ չունեն ու ցանկանում են վարձակալել զանգեն Սամվելին (093426654)


Riding to Armenia-Turkey boundary , Margara , from where opens excellent view to mother Araqs , and as though you can touch to Ararat mountain just stretching out your hand . 

Start – at 10am , HVZ (Leningradyan 31) , who don’t have a bicycle at 9:30 am
Food – light , vegetarian
Mood – sunny
Garment – sport 
Distance – 85 km

Հրազդան գետի երկայնքով - Along the Hrazdan river

Այս կիրակի ի ուրախություն մեր նոր անդամների , որոնք քաղաքում վարելու , ինչպես նաև ընդհանրապես շատ թե քիչ երկար արշավների փորձի պակաս ունեն թեթև , կազդուրիչ հեծանվային զբոսանք ենք անելու Հրազդանի կիրճում : Ժամանակ կունենանք նաև լողալու , այնպես որ լողազգեստը չմոռանաք :):

Մեկնարկ – ՀՎԶ (Լենինգրադյան 31) , 11:00

Երթուղի – ՀՎԶ – Թումանյան այգի – Հրազդանի կիրճ – Հրազդան մարզադաշտ 

Սնունդ – թեթև 

Ովքեր հեծանիվ չունեն ու ցանկանում են վարձակալել զանգեն Սամվելին (093426654)
Կիրակի օրը, Ապրիլ 25-ին, ժ. 17:30 /վայրը` "ԱԿՈՒՄԲ" Թումանյան 40/ տեղի է ունենալու նաև Կանաչ Ակումբի ֆիլմի ցուցադրություն ու քննարկում:
Կցուցադրվեն. "Աստրագալուսի մայրամուտը" /ռեժ. Ուրցաձորի "Արևորդի" էկո-ակումբի սաներ/ և "Սերմերի Որսորդ" /ռեժ. Սալլի Ինգլեթոն/ ֆիլմերը:

Գետի ափին, խոտերի վրա տարբեր վարժություններից և խաղերից հետո լիցքավորված կարող ենք գնալ և մասնակցել նաև բնապահպանական թեմաներով այս ֆիլմերի դիտմանն ու քննարկմանը: Կարող եք գալ ինչպես հեծանիվներով, այնպես ել` առանց:

We are going to go to Hrazdan river gorge upcoming Sunday to make happy those our new members who feel lack of experience and physical training , so the trip will be easy and tonic . We’ll have time for swimming as well , so don’t forget your swimming suit .

Start – HVZ (Leningradyan 31) , 11am
Route – HVZ – Tumanyan garden- Hrazdan gorge – Hrazdan stadium
Food – light 

Who want to rent a bicycle can call to Samvel (093426654)

Հեծանվարշավ դեպի Դիլիջան, Պարզլիճ

Այս շաբաթ վերջապես իրականացնում ենք երկար սպասված երկօրյա հեծանվարշավը դեպի Դիլիջան, Պարզլիճ:

Արշավը լինելու է փորձություններով, անմոռանալի տպավորություններով լի, անտառային, ոլորանային, թունելային և վրանային: Հարկավոր կլինի դրսևորել բարձր կամային որակներ և դիմացկունություն: Ովքեր կցանկանան մասնակցել, անպայման այսօր կամ վաղը, այսինքն մինչև շաբաթ օրը, զանգահարեք Սամվելին պարզելու համար` արդյոք դուք կկարողանաք մասնակցել արշավին:

Արշավի համար ձեզ հետ պետք է ունենաք սնունդ, ջուր, տաք հագուստ և քնապարկ: Վրանների հետ կապված հարցերը նույնպես պետք է քննարկվեն Սամվելի հետ, կամ հենց այստեղ` Wall-ին:

Երթուղին հետևյալն է` ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31) - երկաթգծի Քանաքեռ կայարան (10 կմ), գնացքով մինչև ք. Հրազդան, Հրազդան - Սևան - Դիլիջան - Պարզլիճ (60 կմ), 2-րդ օրը` Պարզլիճ - Դիլիջան - Սևան - Երևան (120 կմ)

Հավաքվում ենք ՀՎԶ արհեստանոցում շաբաթ օրը առավոտյան ժամը 7:00, որպեսզի հասնենք գնացքին, որը Քանաքեռ կայարանից շարժվելու է 8:30 -ին:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:

Դեպի Արզնու կիրճ

Երթուղի – ՀՎԶ (Լենինգրադյան 31)-Դավիթաշեն-Զովունի-Եղվարդ-Արզնի-Աբովյան
Մեկնարկը – 10 ին ՀՎԶ , հեծանիվներ վարձակալողները լինեն 9:30
Սնունդ – թեթև , բուսական – հյութական 
Տրամադրությունը – առնական , իսկ կանանց համար դյութական
Հագուստը – սպորտային , հավելյալ տաք հագուստ
Տարածությունը – 65կմ

Ովքեր հեծանիվ չունեն ու ցանկանում են վարձակալել զանգեն Սամվելին (093426654)

Routе – HVZ (Leningradyan 31)-Davitashen-Zovuni-Eghvard-Arzni-Abovyan
Start – at 10am , HVZ (Leningradyan 31) , who don’t have a bicycle at 9:30 am
Food – light , vegetarian
Mood – sunny
Garment – sport , additional warm cloths
Distance – 65 km

Who want to rent a bicycle can call to Samvel (093426654)