Friday, October 23, 2009

Հոկտեմբերի 25-ին "Հեծանիվ+"-ը Արևորդի 2-րդ միջազգային բնապահպանական փառատոնի մասնակից

Հոկտեմբերի 25-29-ը Երևանում անցկացվելու է Արևորդի 2-րդ միջազգային բնապահպանական փառատոնը: Փառատոնը կմեկնարկի մեծ դիմակահանդես-երթով:
Նպատակն է հասարակության ուշադրությունը սևեռել բնության և բնապահպանության վրա, բարձրացնել մարդկան գիտակցության մակարդակը:
Հեծանվորդները պետք 13.00 լինեն ՀՎԶ-ում կամ 14.00 Մատենադարանի դիմաց, որտեղից տրվելու է փառատոնի երթի մեկնարկը:
Իսկ ով ցանկություն ունի պարզապես դիտելու այս հրաշալի էկո-արտ-դիմակահանդեսը թող 15.00 լինի Կինո-Մոսկվայի դիմացի, Ազնավուրի հրապարակում ..
Պ.Ս. Ասեմ որ մեր սցենարիստները çանք չեն խնայել, համոզված եմ մտահղացումը ձեզ անտարբեր չի թողնի:

Saturday, October 17, 2009

Extremal hetsanvarshav depi Khosrovi antar-argeloc

Mek angam evs, guce ays tari verjin angam, vayelelu vayri, kusakan bnutyun@ u zgalu bnutyun@ nersum !!, porcelu ujer@ djvarancaneli teghanqnerum !!! , nkarahanvelu Hay Extreme haghordman koghmic !!!! , barcracnelu adrenalini tokos@ aryan mej !!!!!
Skizb@ aravotyan 8-in HVZ-um 
Taratsutyun@ - 85 km
hamenayndeps vercreq taq hagust u lapterner

Thursday, October 1, 2009

Հեծանվային բնապահպանական ակցիա, աշնանային խնջույք անտառային բարիքներից

Մենք հեծնում ենք մեր բնապահպան նժույգները, զինվում ենք քաջությամբ և առաջ դեպի սաղարթախիտ Ջրվեժի անտառները:

Մոտ 30 տարի Ջրվեժի անտառները մաքրում և թթվածնով էին հարստացնում Երևանի օդը, իսկ հիմա վտանգված է մոտ 20հա Ջրվեժի արգելոցից:
Բերրի, կանաչապատ, պտղատու այգիներով հարուսը հողերը ուզում են օտարել և զրկել մեզ մեր բոլորի սեփականությունը հանդիսացող Երևանի վերջին անտառներից:
Ոչ՛ անապատացմանը, ո՛չ անտառների օտարմանը: Այո՛, առողջ կենսակերպին, այո՛ մաքուր միջավայրին:

Որտեղ՝ դեպի Ջրվեժի անտառներ
Հեռավորություն՝ 45կմ
Սկիզբը՝ Հեծանիվ չունեցողները հավաքվում են ժամը 10.00-ին ՀՎԶ-ում, իսկ մնացածը 11.00-ին Կոնսերվատորիայի այգում

Երթուղի՝ Կոնսերվատորիայի այգի-Մաշտոց-Կորյուն-Աբովյան-Սայաթ-Նովա- Խանջյան-Թումանյան-Մաշտոց-Ամիրյան-Հրապարակ-Տիգրան Մեծ-Խանջյան-Հերացի-Մյասնիկյան-Գայի պողոտա-Հովհաննիսյան-Քոչինյան փողոց –Ջրվեժ

Դեկորացիա՝ Մեզ վրա կկրենք բնապահպանական կոչերով պոստերներ, անցորդներին կբաժանենք տեղեկատվական թերթիկներ:

Տրամադրություն՝ էկո-մարզական