Friday, March 26, 2010

Հեծանվային ուխտ Խոր Վիրապում 2 - Bike.Pilgrimage to Khor Virap


Երբ – կիրակի օրը
Ուր - Խոր Վիրապ
Հեռավորություն (Ընդհանուր)– 95 կմ
Երթուղի – Երևան - Այնթափ - Մասիս - Արտաշատ - Խոր Վիրապ - Երևան
Մեկնարկը – 10:00 – ին Համալիրի մոտից, իսկ հեծանիվ չունեցողների համար 9:30 ՀՎԶ -ից
Մանրամասների համար - 093426654


When – Sunday
Where – Khor Virap
Distance – 95 km
Route – Yerevan – Ayntap – Masis – Artashat – Khor Virap – Yerevan
Start time - 10 am near sport-music complex (hamalir)
for renting bike 9:30 am near HVZ

For details call - 093426654

Wednesday, March 17, 2010

Հեծանվարշավ դեպի հազար ու մի եկեղեցիներ



Այս անգամ ուղղություն ենք վերցնում դեպի Աշտարակ , որը Էջմիածնին չի զիճում եկեղեցիների թվով , էլ ~ Կարմրավոր , էլ ~ Մարիանե , մյուսները դուք հիշեք , այնուհետև ծառաշատ , ավտոմեքենաներից գրեթե ազատ , հարթ ճանապարհով կգնանք Օշական , իսկ այնտեղից ել անցնելով գեղատեսիլ Քասախի կիրճը կհանգրվանենք Էջմիածնում , բայց ոչ շատ երկար , եթե ուզում ենք այդ օրը Երևան հասնել:

Այսպիսով.

Երթուղի – Երևան-Աշտարակ-Օշական-Էջմիարծին- Երևան
Մեկնարկը – 10:00 , ՀՎԶ (Լենինգրադյան 31) , հեծանիվ չունեցողների համար 9:30
Երկարությունը – 65կմ (խի տենց երկարություններ ենք հաղթահարել)
Տրամադրությունը – մարտական-հեծանվային ու կայտառ
Եղանակը – կապույտ երկինքը գլխներիցս անպակաս
Սնունդը – թեթև (չենք գնում մի կուշտ փորով հաց ուտենք) , հյութերը շատ

Ովքեր հեծանիվ չունեն ու ցանկանում են վարձակալել զանգեն Սամվելին (093426654)



Cycling to thousands and one churches

This time our wheels will roll to the direction of Ashtarak , another city of thousands churches , we will see St.Karmravor , St. Mariane etc , then passing by quiet way , with rare cars , surrounded by lots of green and tall trees will reach to Oshakan. But it's not all yet , after it passing over breathtaking Qasax gorge we will appear in Ejmiadcin , spiritual center of Armenia .

So:

Routе – Yerevan-Ashtarak-Oshakan-Ejmiadcin-Yerevan
Start – at 10am , HVZ (Leningradyan 31) , who don’t have a bicycle at 9:30 am
Distance – 65 km 
Mood – sunny 
Weather – sunny 
Food – light

Who want to rent a bicycle can call to Samvel (093426654)

Friday, March 12, 2010

Hecanva-erkatuxayin arshav


Այս անգամ երկաթուղային ճանապարհը մեզ կտանի դեպի Հրազդան :

Այո մի զարմացեք երկաթուղին մեզ` հեծանվորդներիս միայն կտանի, իսկ այ գեղատեսիլ գյուղական լանդշավտով կվերադառնանք արդեն հեծանիվներով ..

Ինչու այսպես, դե կրկին պատասխանը նույնն է` ձեզ համար նորեկներ, չէ որ դժվարին վերելքներ հաղաթահարելու կարիք այլևս չի լինի:

Դե ուրեմն կիրակի վաղ առավոտյան 6:40 կլինեք ՀՎԶ –ում (Լենինգրադյան 31)
Կամ 8:20 Քանաքեռի երկաթուղային կայարանում :
Արշավի հեծանվային մասը 60կմ
Եթե մնացին հարցեր զանգեք Սամվելին` 093426654
Եթե հեծանիվ չունեք` նույնպես Սամվելին` 093426654

Friday, March 5, 2010

Հեծանվային մարտի 8




Ինչպես անցած տարի այս տարի ևս “Հեծանիվ+”-ը որոշել է իսկական տոն մատուցել աղջիկներին , անցկացնելով արշավ-ակցիա Երևանի փողոցներով , երթուղին կլինի հիմնականում կենտրոնական փողոցներով , կլինեն փոքրիկ կանգառներ հատկապես բանուկ տեղերում , այգիներում , որտեղ կբաժանվեն ծաղիկներ ու բացիկներ անցորդ կանանց , աղջիկերին , ուրախ տրամադրությունը ապահովված է :


Արշավի կարգախոսն է` գեղեցիկը ամենուր է , այն տեսնել ու գնահատել է պետք !

15 հեծանիվ անվճար տրամադրվելու է ակցիայի մասնակից աղջիկներին , քանի որ քանակը սահմանափակ է , շտապեք զանգել Սամվելին (093426654) ու գրանցվել , տղաները կարող են վարձակալել , որի համար լինեն ՀՎԶ արհեստանոցում (Լենինգրադյան 31) 11:00 :

Արշավի մեկնարկը 12:00 , Կոմիտասի արձանի մոտից (կոնսերվատորիայի դիմաց):