Friday, March 5, 2010

Հեծանվային մարտի 8




Ինչպես անցած տարի այս տարի ևս “Հեծանիվ+”-ը որոշել է իսկական տոն մատուցել աղջիկներին , անցկացնելով արշավ-ակցիա Երևանի փողոցներով , երթուղին կլինի հիմնականում կենտրոնական փողոցներով , կլինեն փոքրիկ կանգառներ հատկապես բանուկ տեղերում , այգիներում , որտեղ կբաժանվեն ծաղիկներ ու բացիկներ անցորդ կանանց , աղջիկերին , ուրախ տրամադրությունը ապահովված է :


Արշավի կարգախոսն է` գեղեցիկը ամենուր է , այն տեսնել ու գնահատել է պետք !

15 հեծանիվ անվճար տրամադրվելու է ակցիայի մասնակից աղջիկներին , քանի որ քանակը սահմանափակ է , շտապեք զանգել Սամվելին (093426654) ու գրանցվել , տղաները կարող են վարձակալել , որի համար լինեն ՀՎԶ արհեստանոցում (Լենինգրադյան 31) 11:00 :

Արշավի մեկնարկը 12:00 , Կոմիտասի արձանի մոտից (կոնսերվատորիայի դիմաց):

No comments: