Thursday, October 1, 2009

Հեծանվային բնապահպանական ակցիա, աշնանային խնջույք անտառային բարիքներից

Մենք հեծնում ենք մեր բնապահպան նժույգները, զինվում ենք քաջությամբ և առաջ դեպի սաղարթախիտ Ջրվեժի անտառները:

Մոտ 30 տարի Ջրվեժի անտառները մաքրում և թթվածնով էին հարստացնում Երևանի օդը, իսկ հիմա վտանգված է մոտ 20հա Ջրվեժի արգելոցից:
Բերրի, կանաչապատ, պտղատու այգիներով հարուսը հողերը ուզում են օտարել և զրկել մեզ մեր բոլորի սեփականությունը հանդիսացող Երևանի վերջին անտառներից:
Ոչ՛ անապատացմանը, ո՛չ անտառների օտարմանը: Այո՛, առողջ կենսակերպին, այո՛ մաքուր միջավայրին:

Որտեղ՝ դեպի Ջրվեժի անտառներ
Հեռավորություն՝ 45կմ
Սկիզբը՝ Հեծանիվ չունեցողները հավաքվում են ժամը 10.00-ին ՀՎԶ-ում, իսկ մնացածը 11.00-ին Կոնսերվատորիայի այգում

Երթուղի՝ Կոնսերվատորիայի այգի-Մաշտոց-Կորյուն-Աբովյան-Սայաթ-Նովա- Խանջյան-Թումանյան-Մաշտոց-Ամիրյան-Հրապարակ-Տիգրան Մեծ-Խանջյան-Հերացի-Մյասնիկյան-Գայի պողոտա-Հովհաննիսյան-Քոչինյան փողոց –Ջրվեժ

Դեկորացիա՝ Մեզ վրա կկրենք բնապահպանական կոչերով պոստերներ, անցորդներին կբաժանենք տեղեկատվական թերթիկներ:

Տրամադրություն՝ էկո-մարզական

No comments: