Wednesday, May 19, 2010

Հեծանվարշավ դեպի Դիլիջան, Պարզլիճ

Այս շաբաթ վերջապես իրականացնում ենք երկար սպասված երկօրյա հեծանվարշավը դեպի Դիլիջան, Պարզլիճ:

Արշավը լինելու է փորձություններով, անմոռանալի տպավորություններով լի, անտառային, ոլորանային, թունելային և վրանային: Հարկավոր կլինի դրսևորել բարձր կամային որակներ և դիմացկունություն: Ովքեր կցանկանան մասնակցել, անպայման այսօր կամ վաղը, այսինքն մինչև շաբաթ օրը, զանգահարեք Սամվելին պարզելու համար` արդյոք դուք կկարողանաք մասնակցել արշավին:

Արշավի համար ձեզ հետ պետք է ունենաք սնունդ, ջուր, տաք հագուստ և քնապարկ: Վրանների հետ կապված հարցերը նույնպես պետք է քննարկվեն Սամվելի հետ, կամ հենց այստեղ` Wall-ին:

Երթուղին հետևյալն է` ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31) - երկաթգծի Քանաքեռ կայարան (10 կմ), գնացքով մինչև ք. Հրազդան, Հրազդան - Սևան - Դիլիջան - Պարզլիճ (60 կմ), 2-րդ օրը` Պարզլիճ - Դիլիջան - Սևան - Երևան (120 կմ)

Հավաքվում ենք ՀՎԶ արհեստանոցում շաբաթ օրը առավոտյան ժամը 7:00, որպեսզի հասնենք գնացքին, որը Քանաքեռ կայարանից շարժվելու է 8:30 -ին:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:

No comments: