Friday, March 20, 2009



Հանուն կյանքի, հանուն Կենաց Ջրի...Զարթնենք, ապրենք, քշենք, սիրենք, պահպանենք....
Մարտի 22-ին` կիրակի օրը, տեղի կունենա հեծանվաերթ նվիրված Ջրի համաշխարհային օրվան:
Մեզ վրա կկրենք Հայաստանի միակ, բայց արդեն վտանգված քաղցրահամ ջրի պաշարի` Սևանա լճի պահպանմանն ուղղված պաստառներ:
Երթը կմեկնարկի Կոմիտասի արձանի մոտից ժամը 13:00-ին, այնուհետև կշարժվենք դեպի "ջուր վաճառող տղայի" արձանի մոտ /Կոմայգի/ ջուր խմելու, որից հետո բոլոր մասնակիցներին սպասվում է "Կովկասի ջրերը" խորագրով ֆոտոցուցահանդես բնության պետական թանգարանում:
Հեծանվաերթի ավարտին`ժամը 16:30 կկազմակերպվի ջրին նվիրված ֆիլմի դիտում ՄԻԺԻ Կենտրոնում (Այգեձոր 4/1), որին կարող են մասնակցել ոչ միայն հեծանվորդները, այլ նաև բոլոր հետաքրքրվողները:
Հիշեցնենք, որ ՀՎԶ հեծանիվների արհեստանոցը վարձով տալիս է հեծանիվներ:
Ցանկացողներին խնդրում ենք նախապես գրանցվել այս հեռ. 093 426 654Սամվել` hvz84@yahoo.com

No comments: