Thursday, June 18, 2009

Կիրակի օրը, հունիսի 21ին նախատեսվում է հեծանվարշավ դեպի Թուրքիայի սահման


Կիրակի օրը, հունիսի 21ին նախատեսվում է հեծանվարշավ դեպի Թուրքիայի սահման, որտեղից կարող եք հիանալ Արարատ սարով հնարավոր ամենամոտիկ կետից և տեսնել Արևմտյան Հայաստանի մի փոքրիկ հատված, ինչպես նաև մարզվել և լավագույն տպավորություններ ստանալ հաջորդ շաբաթվա համար:
Երթուղին` ՀՎԶ արհեստանոց /Լենինգրադյան 31/-Արգավանդ-Մուսալեռ-Զվարթնոց-էջմիածին-Գրիբոեդով-Ապագա-Երասխահուն-Մարգարա:
Ընդհանուր երկ-ը մոտ 85 կմ:
Սկիզբը ժամը 10ին:
Ովքեր հեծանիվ չունեն կարող են զանգահարել 093 426654 Սամվելին և հերթագրվել , իսկ կիրակի ժամը 9.30 լինեն ՀՎԶ արհեստանոցում :
Իսկ շաբաթ օրը, ժամը 18.00-ին բոլոր ցանկացողների համար Ծիծեռնակաբերդի տարածքում կազմակերպվում է անվճար մարզում:

No comments: