Wednesday, June 30, 2010

Եռօրյա գերհեծանվարշավ անմատչելի վայրերով


Այս շաբաթ իրականացնում ենք տարվա առաջին սուպեր հեծանվարշավը: 3 օր և 2 գիշեր միասին հարթելու ենք հեծանվային նոր երթուղի:

Կմեկնարկենք ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31) շաբաթ օրը առավոտյան ժամը 9:00-ին երկուշաբթի երեկոյան տուն հասնելու ակնկալիքով, և կշարժվենք հետևյալ ուղղությամբ`

օր 1` Երևան - Աշտարակ - Քուչակ - Ապարանի ջրամբար - Թթուջուր (75 կմ)
օր 2` Թթուջուր - Հանքավան (35 կմ)
օր 3` Հանքավան - Ծաղկաձոր - Հրազդան - Երևան (90 կմ)

Ընդամենը 200 կմ բազմազան լեռնային և անտառային ճանապարհներով ու արահետներով:

Սնունդը` թեթև, ոչ մսային (լավաշ, պանիր, ձավարեղեն (չեփված), կարտոֆիլ, բանջարեղեն, միրգ, քաղցրեղեն, չիր, չամիչ)
Ըմպելիքը` ոչ ոգելից (թեյ, հյութեր, ջուր)
Սպասքը` բաժակ, ափսե, գդալ (թեյը և սնունդը եփելու համար հարմար կաթսաներ ո՞վ ունի)
Հագուստը` արշավային, լողազգեստ
Եղանակը` արևային, շոգ
Տրամադրությունը` մարտական
Բարդությունը` չափավոր դժվար

Մասնակիցները պետք է իրենց հետ բերեն նաև քնապարկ (պարտադիր) և վրան (ցանկալի է), ինչպես նաև որոշակի գումար չնախատեսված ծախսերի համար:

Ով ցանկանում է մասնակցել, կապնվեք և տեղյակ պահեք դրա մասին Սամվելին (093-426-654):

հ. գ. Երթուղին բարեհաջող ավարտողները կստանան հավաստագիր "Հեծանիվ+"-ի կողմից, որը մեծ շուքով կհանձնի անձամբ ՀԿ-ի նախագահ պրն. Սամվել Հովհաննիսյանը :)

No comments: