Friday, June 18, 2010

Հայոց Թագավորների հետքերով - following Armenian Kings


Դվինը `Հայաստանի պատմական մայրաքաղաքներից մեկը հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին։ Մայրաքաղաք Արտաշատի անբարենպաստ կլիմայի պատճառով հայոց Խոսրով Բ Կոտակ թագավորը նրանից ոչ հեռու գտնվող բլրի վրա կառուցում է ապարանքներ, ուր և տեղափոխում է իր արքունիքը։ Արարատյան դաշտի շոգը և կլիման առողջացնելու համար քաղաքի մոտակայքում կատարում է անտառատնկումներ, որոնք պահպանվել են մինչև այժմ «Խոսրովի անտառ» անունով։ Դվինի վարչաքաղաքական ու տնտեսական նշանակությունը ավելի մեծացավ արաբական տիրապետության սկզբնական շրջանում՝ 7-8–րդ դարերում, երբ նա դարձավ մի շատ ավելի ընդարձակ, քան Մարզպանական Հայաստանն էր, վարչական միավորի՝ Արմինիա կուսակալության կենտրոնը։ Արմինիան, ինչպես գիտեք, իր մեջ էր միավորում նաև Արևելյան Վրաստանն ու Աղվանքը։ Դվինը եղել է Արևելքի իր ժամանակի նշանավոր քաղաքներից։ Այն արհեստագործական ու տարանցիկ առևտրի խոշոր կենտրոն էր։ Այստեղ են հատվել միջազգային 6 մայրուղիներ : Իր ծաղկման շրջանում Դվինի բնակչության թիվը գերազանցել Է 100 հազարից։ Բնակչությունը եղել է բազմազգ։ Հայերից բացի առանձին թաղամասերով բնակվել են պարսիկներ, արաբներ, հույներ, ասորիներ։ Դվինն ունեցել է միջնադարյան քաղաքին հատուկ միկրոաշխարհագրություն՝ ներքին կառուցվածք։ նրա կենտրոնում, բլրի վրա, հառնում էր միջնաբերդը աշտարակաշատ իր պարիսպներով։ Միջնաբերդի գագաթի հարթակին գտնվել է Արշակունիների թագավորական պալատը, ստորին հարթակին՝ պալատական բարձր պաշտոնյաների բնակարանները։

Արշավը դասվում է հեշտերի շարքին `հիմնականում հարթ տեղանք, ուղիղ ճանապարհ :
Նպատակակետ – Դվինի միջնաբերդ (կամ այն ինչ նրանից պահպանվել է)
Երկարությունը 80 կմ
Երթուղի – ՀՎԶ (Լենինգրադյան 31) – Այնթափ – Մարմարաշեն – Մխչյան – Դվին – Վերին Դվին – Դվին – Բերգանուշ – Երևան
Սկիզբը 10 –ին 
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյաթուրմեր, հյութեր, ջուր
Հագուստը` արշավային

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:

Dvin was a large commercial city, the capital of early medieval Armenia, the ruins of which are located in the province of Ararat nearby a town by the same name. The city was built by Chosroes III of Armenia in 335 on a site of an ancient settlement and fortress from the third millennium B.C. Since then the city was used as the primary residence of the Armenian Kings of the Arshakuni Dynasty. The city had a population of about 100,000 citizens who were in various professions including arts and crafts, trade, fishing, etc.

Trip is easy one , generally on the even surroundings.
Distance 80 km
Start at 10am
Our Goal - Dvin citadel (what is remains from it)
Food - light
Garment - sport
Rout - HVZ (Leningradyan 31)- Ayntap- Marmarashen- Mxchyan- Dvin- Verin Dvin- Dvin- Berganush- Yerevan

For any further information and for rent of bicycle plkease call to Samvel (093-426-654)

No comments: