Saturday, June 5, 2010

" ՀԵԾԱՆԻՎ+ " ` պաշտոնական կաjքի բացում - "Bicycle+" site presentation

Շաբաթ օրը կայանալու է այնքան սպասված մեր պաշտոնական կայքի բացման հանդիսավոր արարողությունը ՄԻԺԻ -ի (Այգեձոր 4) գրասենյակում : Արարողության ընթացքում մեր հմուտ դիզայներն ու դեվելոփերը կծանոթացնեն կայքի հնարավորություններին , ֆունկցիոնալությանը , կլինեն վիդեոռոլիկներ , սլայդեր Հայաստանում արդեն 2 տարի ձևավորված հեծանվային շարժման , նրա ակտիվիստների , հեռու մոտիկ հեծանվարշավերի , բազմաթիվ միջոցառումների մասին : Կլինի նաև հյուրասիրություն :

Այս ամենը 13:00 ՄԻԺԻ -ի (Այգեձոր 4) գրասենյակում :

Իսկ մինչ այդ 11:00 - դե իհարկե` հեծանվարշավ քաղաքի կենտրոնական փողոցներով , իսկական հնարավորություն այն բազմաթիվ մարդկանց համար, ովքեր դեռ պատրաստ չեն երկար արշավների , բայց անպայման ուզում են սովորել երթևեկության մեջ վարելուն ու սանձել իրենց երկաթյա նժույգը :

Ուրեմն այսպես .

Մեկնարկ - ՀՎԶ (Լենինգրադյան 31), 11:00
Երթուղի - Լենինգրադյան - Կիևվյան - Օրբելի - Բաղրամյան - Մատենադարան - Կորյուն - Աբովյան - Սայաթ-Նովա - Խանջյան - Թումանյան - Աբովյան - Հրապարակ- Ամիրյան - Մաշտոց - Բաղրամյան - ՄԻԺԻ (Այգեձոր 4) 

Ովքեր չունեն հեծանիվ և կցանկանան վարձակալել այն, զանգահարեք Սամվելին 093-426-654 հեռախոսահամարով և եղեք ՀՎԶ արհեստանոցում առավոտյան 10:30

No comments: