Monday, July 19, 2010

To Oshakan with bikes - Օշական հեծանիվներով


Օշականը ունի 5000-ից ավելի բնակիչ,հնադարյան պատմական բնակավայր է։ Վաղ միջնադարում մտնում էր Ամատունիների կալվածքների մեջ։ Այստեղ է գտնվում հայոց ամենամեծ սրբավայրերից մեկը` հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի դամբարանը, որի դին այստեղ է ամփոփել մեծ իշխան, հայոց հազարապետ Վահան Ամատունին։ Վերջինիս դին ևս հանգչում է այստեղ՝ Մաշտոցի անունը կրող եկեղեցու հարևանությամբ։ Այն Հայաստանի տուրիստական վայրերից է։ Այստեղ են անցկացվում միջազգային սիմպոզիումներ ե սեմինարներ, մասնավորապես «Թարգմանչաց տոն» միջոցառումը։

Երթուղի - Երևան -Աշտարակ - Օշական - Քասախի կիրճ - Ոսկեվազ - Աշտարակ - Երևան
Հեռավորություն - 55կմ
Բարդությունը - միջինից հեշտ
Հագուստ - սպորտային , լողազգեստ
Սնունդ - թեթև , բուսական

Եվ ոչ միայն կվաելենք Քասախ գետի գեղեցկությունը , այլ կարող ենք նաև 
լողալ այնտեղ:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:

No comments: