Thursday, October 1, 2009

Հեծանվային բնապահպանական ակցիա, աշնանային խնջույք անտառային բարիքներից

Մենք հեծնում ենք մեր բնապահպան նժույգները, զինվում ենք քաջությամբ և առաջ դեպի սաղարթախիտ Ջրվեժի անտառները:

Մոտ 30 տարի Ջրվեժի անտառները մաքրում և թթվածնով էին հարստացնում Երևանի օդը, իսկ հիմա վտանգված է մոտ 20հա Ջրվեժի արգելոցից:
Բերրի, կանաչապատ, պտղատու այգիներով հարուսը հողերը ուզում են օտարել և զրկել մեզ մեր բոլորի սեփականությունը հանդիսացող Երևանի վերջին անտառներից:
Ոչ՛ անապատացմանը, ո՛չ անտառների օտարմանը: Այո՛, առողջ կենսակերպին, այո՛ մաքուր միջավայրին:

Որտեղ՝ դեպի Ջրվեժի անտառներ
Հեռավորություն՝ 45կմ
Սկիզբը՝ Հեծանիվ չունեցողները հավաքվում են ժամը 10.00-ին ՀՎԶ-ում, իսկ մնացածը 11.00-ին Կոնսերվատորիայի այգում

Երթուղի՝ Կոնսերվատորիայի այգի-Մաշտոց-Կորյուն-Աբովյան-Սայաթ-Նովա- Խանջյան-Թումանյան-Մաշտոց-Ամիրյան-Հրապարակ-Տիգրան Մեծ-Խանջյան-Հերացի-Մյասնիկյան-Գայի պողոտա-Հովհաննիսյան-Քոչինյան փողոց –Ջրվեժ

Դեկորացիա՝ Մեզ վրա կկրենք բնապահպանական կոչերով պոստերներ, անցորդներին կբաժանենք տեղեկատվական թերթիկներ:

Տրամադրություն՝ էկո-մարզական

Friday, September 25, 2009

Հեծանվարշավ դեպի Բյուրականի աստղադիտարան



Երբ' Կիրակի, ժամը 10 ին "ՀՎԶ" հեծանիվների արհեստանոցից/Լենինգրադյան 31/

Երթուղի' Երեւան-Աշտարակ-Ագարակ-Աղցք-Բյուրական-Ղազարավան-Կարբի-Մուղնի-Աշտարակ-Երեւան

Հեռավորություն' 75 կմ

Անհրաժեշտ է ունենալ տաք հագուստ, անձրեւանոց

Ճանապարհը հետաքրքիր է իր դժվարին վերելքներով, եւ սրընթաց վայրէջքներով

Օվքեր հեծանիվ չունեն եւ ցանկանում են վարձակալել, կարող են զանգահարել 093 42 66 54 Սամվել

Saturday, September 5, 2009

06.09.2009 Հեծանվային ուխտ Խոր Վիրապում



Երբ – կիրակի օրը

Ուր - Խոր Վիրապ

Հեռավորություն (Ընդհանուր)– 95 կմ

Երթուղի – Երևան - Այնթափ - Մասիս - Արտաշատ - Խոր Վիրապ - Երևան

Մեկնարկը – 10:00 – ին Համալիրի մոտից , իսկ հեծանիվ չունեցողների համար

9:30 ՀՎԶ հեծանիվների արհեստանոցից (Լենինգրադյան 31)

Մանրամասների համար - 093426654 Սամվել

Friday, August 28, 2009

Հեծանվարշավ դեպի Սևան


ԵՐԲ – կիրակի օրը
ՈւՐ – Սևան
ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ – 70 կմ
ԵՐԹՈՒՂԻ – գնացքով մինչև թերակղզի -- այնուհետև հեծանիվներով մինչև Ծովագյուղ—հետդարձը ամբողջովին հեծանվով …
Այս տարի գուցե ձեր վերջին հնարավորությունը միաժամանակ վայելել հեծանիվը և Սևանի կենսարար ջուրը
Ովքեր չունեն հեծանիվ և պետք է վարձակալեն թող 06:30 լինեն ՀՎԶ արհեստանոցում (Լենինգրադան 31 ) , սեփական հեծանիվ ունեցողները կարող են մինչև 08:20 լինել Քանաքեռի գնացքի կայարանում:
Մանրամասների համար - 093426654 Սամվել

Friday, August 21, 2009

HECHANVARSHAV ARAYI LER (TSAXKEVANQ)


ԵՐԲ' Օգօստոսի 23-ին, կիրակի, ժամը 9.30

ՈՐՏԵՂԻՑ' ՀՎԶ հեծանիվների արհեստանոց (Լենինգրադյան 31)

ԵՐԹՈՒՂԻ' Երեւան-Աշտարակ-Նոր Երզնկա-Ծախկեվանք-Եղվարդ-Զովունի-Երեւան

ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ' 80 կմ, լեռնային ճանապարհներ, էքստրեմալ խոչընդոտներ

Հեծանիվների վարձակալման, մանրամասն տեղեկությունների, ինչպես նաեւ մասնակցության համար խնդրվում է նախապես տեղյակ պահել 093 42 66 54 Սամվել

Sunday, August 16, 2009

Հեծանվարշավ դեպի Սաղմոսավանք !



ԵՐԲ’ Օգոստոսի 17-ին, Երկուշաբթի

ՈՐՏԵՂԻՑ’ ժամը 10.00 շարժվում ենք ՀՎԶ հեծանիվների արհեստանոցից (Լենինգրադյան 31), իսկ ովքեր չունեն հեծանիվ եւ պետք է վարձակալեն’ լինեն նույն տեղում ժամը 9.30:

ԵՐԹՈՒՂԻ` Երեւան-Աշտարակ-Մուղնի-Հովհանավանք-Սաղմոսավանք-Երեւան:

ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ’ 80 կմ. միջին դժվարության երթուղի:

ԽՆԴՐՎՈՒՄ Է ՆԱԽԱՊԵՍ ՏԵՂՅԱԿ ՊԱՀԵԼ ՍԱՄՎԵԼԻՆ ՁԵՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ : 093 42 66 54

Wednesday, August 5, 2009

Tour De Sevan


ԵՐԲ` Օգոստոսի 8-9, Շաբաթ կիրակի

ՈՐՏԵՂԻՑ` Ամսի 8ին ժամը 8.20 Քանաքեռ գնացքի կայարանից , ովքեր ունեն հեծանիվ , կամ 6.30 ՀՎԶ արհեստանոցից, ովքեր ցանկանում են վարձակալել այն։

ԵՐԹՈՒՂԻ` Երևանից գնում ենք գնացքով, իջնում ենք Ծովագյուղ կայարանում , քշում ենք մինչև Մարտունի, ընթացքում լողում, լուսանկարում, հանգստանում հետաքրքիր վայրերում, գիշերում ենք Մարտունիում, մյուս օրը առավոտյան վերադառնում ենք հեծանիվով Երևան։

ՈՎ ԿԱՐՈՂ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ` Ով ուզում է փախչել քաղաքի շոգից, լավ ժամանակ անցկացնել, առողջանալ և համոզված է, որ կարող է 2 օրում հաղթահարել մոտ 250 կմ համեմատաբար հարթ տեղանքում:

ԻՆՉ ԲԵՐԵԼ` Քնապարկ անպայման, լավ տրամադրություն անպայման

ԽՆԴՐՎՈՒՄ Է ՆԱԽԱՊԵՍ ՏԵՂՅԱԿ ՊԱՀԵԼ ՁԵՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՍԱՄՎԵԼԻՆ 093 426654