Friday, November 6, 2009

Երկօրյա հեծանվային արշավ դեպի Դիլիջան


Գնում ենք Դիլիջան!!! Մինչև Հրազդան գնում ենք գնացքով (300 դրամ), մնացածը հեծանիվներով: Սևանա լճի ափին կկանգնենք մի քիչ կհանգստանանք, կլողանանք և կշարունակենք ճանապարհը: Դիլիջանում մեկ գիշեր մնալու ենք վարձով (անձը 2000 դրամ), բոլոր հարմարությունները կան, քնապարկ կարող եք չվերցնել: Կարող եք վերցնել տաք հագուստ, սրբիչ և լողազգեստ :


Հետադարձ ճանապարհը ամբողջությամբ հեծանիվներով:

Ցանկացողները թող շաբատ օրը առավոտյան 6:30 լինեն ՀՎԶ արհեստանոցում, միասին կշարժվենք հեպի երկաթգծի Քանաքեռ կայարան: Գնացքը շարժվում է ուղիղ 8:20:

Հիշեցնեմ նաև, որ սեփական հեծանիվ ունենալը պարտադիր պայման չէ, այն կարող եք վարձակալել:

Ձեր բոլոր հարցերին սիրով կպատասղանի և խորհուրդներով կօգնի Սամվելը, զանգահարեք` 093-426-654.

No comments: