Wednesday, December 2, 2009

Sksenq hecanvayin hexapoxutyun@, kanxenq klimayi popoxutyun@



Գլոբալ տաքացումն ամենամեծ վտանգն է, որ երբևէ սպառնացել է մարդկությանը: Այն ազդելու է մեզանից յուրաքանչյուրի և մեր ապագա երեխաների վրա: 2009թ. դեկտեմբերի 7-ին աշխարհի կառավարությունների, այդ թվում նաև Հայաստանի ներկայացուցիչները հանդիպելու են Կոպենհագենում (Դանիա)` որոշելու, թե ինչպես լուծել այս խնդիրը:

Ամբողջ աշխարհում, շրջակա միջավայրի պաշտպանությամբ մտահոգ մարդիկ հեծանվային ակցիաներ են կազմակերպելու, նպատակ ունենակով հանրային ճնշում գործադրել իրենց կառավարությունների վրա, որպեսզի վերջիններս արմատական քայլեր ձեռնարկեն գլոբալ տաքացումը և կլիմայի փոփոխությունները կանխելու համար: 

Մեր ՀԿ-ն (Bicycle+) նույնպես կազմակերպում է հեծանվային երթ դեկտեմբերի 6-ին, կիրակի օրը , ժամը 13.00-ին Մատենադարանի մոտից, իսկ հեծանիվ չունեցողներին ՀՎԶ-ում (Լենինգրադյան 31) ժամը 12.00-ին : 

Ձեր մասնակցությունը կօգնի լսելի դարձնել մեր ձայնը, հանուն Երկիր մոլորակի և մարդկության:
 

No comments: