Friday, January 15, 2010

Հեծանվարշավ դեպի Ծաղկաձոր


Սպասում եք ձյանը, իսկ ձյունը այդպես էլ չի՞ գալիս: Ուրեմն մե'նք կգնանք նրա մոտ:

Այս կիրակի, հունվարի 17-ին, ձմեռային գեղեցիկ հեծանվարշավ դեպի Ծաղկաձոր:

Երկաթգծի Քանաքեռ կայարանից գնացքով կհասնենք Հրազդան, Հրազդանից մինչև Ծաղկաձոր և Ծաղկաձորից մինչև Հրազդան` հեծանիվով: Այնուհետև նորից գնացքով Հրազդանից մինչև Երևան:

Գնացքը Քանաքեռ կայարանից շարժվում է առավոտյան 8:45, այնպես որ ցանկացողները ժամը 7:20 պետք է լինեն հեծանիվների ՀՎԶ արհեստանոցում (Լենինգրադյան 31), կամ, եթե ձեր հեծանիվով եք, կարող եք անմիջապես գալ երկաթգծի Քանաքեռ կայարան: Իսկ Հրազդանից գնացքը շարժվում է 17:00 -ին: Տոմսի արժեքն է 300 դրամ, վագոնները ջեռուցվում են:

Ովքեր ցանկանում են հեծանիվ վարձել (3000 դրամ), կամ պարզապես հարցերով անհանգստացնել Սամվելին, զանգեք 093-426-654:

Չմոռանաք հագնել տաք հագուստ և վերցնել ձեռնոցներ:

Tuesday, December 8, 2009

http://mirope.livejournal.com/89887.html

  08:55 pm - Լոկալ և գլոբալ խնդիրներ
մոտակա օրերը Կոպենհագենում կորոշվի թե, որ երկիրը ինչքանով է փորձելու նվազեցնել իր վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի/մարդկության վրա:
Այսօր հեծանվաերթ էր.. այցելեցինք Հնդկաստանի, Չինաստանի և ԱՄՆի դեպսանատները (մոլորակի ամենահամառ և ամենաշատ աղտոտող երկներն են) կոչ անելու խնայել մոլորակը /փակցվում էր պաստառ որևէ երևացող մասում/, տարբեր տեղեր տարբեր ընդունեցին Հնդկաստանինում հանգիստ, Ամերիկականում լարված հատկապես երբ մարդկանց ձեռը կամեռա էին տեսնում, իսկ Չինաստանի դեպսանատանը բորբոքված բռնեցին պլակատը պոկեցին ու սկսեցին քաշքշել :)
   
Որպես վերջաբան , ջերմոցային գազերի ազդեցություննը 


հ.գ: Միայն Հայաստանում եթե ընդամենը միքիչ օրենք լիներ մարդիկ ավելի քիչ կտառապեին ` Ալավերդիանման գործարանները նորմաից 15 անգամ ավել չեին աղտոտի, հանքերի թունավոր պոչամբարները գետերի և գյուղատնտեսական հողերի հետ չէին խառնվի և այլն, ընդամենը մի քանի մեծահարուստի քմահաճույքից կախված է շատ մարդկանց ճակատագիր և հաճախ այդ մարդկանց բախտը չի բերում քանի որ մեծահարուստները ձգտում են մաքսիմալ փող քամել իսկ թե ինչ ճանապարհներով նրանց չի հետաքրքրում: Եթե նրանց համար կաշառելը ավելի էժան է նստում քան բնության պահպանում նրան ընտրում են առաջինը, այդ մեծահարուստների կարողությունը հասնում է մինչև 5-25 միլիարդ դոլլար /Օրինակ Ռուստանում Դերիպասկան կամ Լիսինը/ և կարելի է ասել ընդհանուռ առմամբ ինչ ուզեն կանեն:

http://azg.am/AM/2009120814


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԵԾԱՆԻՎ ՔՇԵԼԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է

                                                                                                                                             ԱՆԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ



«Էրեխեք ջան, ես ռիկշայով դիմացից կգնամ, դուք էլ շարքով հետեւից եկեք, երթեւեկության կանոնները չխախտեք, մենք էլ սովորական փոխադրամիջոցների պես», փորձառու հեծանվորդներին հիշեցնում, նորեկներին էլ տեղեկացնում է Սամվելը, նստում իր իսկ պատրաստած ռիկշա հեծանիվն, ու Մատենադարանի դիմացից We are the chanpions երգի հնչյունների ու հեծանիվների ազդականչերի ներքո ընկնում են ճանապարհ:

Ավելի քան 25 հեծանվորդներ «Էկոդար», «Հեծանիվ +» ՀԿ-ներից, Թեղուտի պաշտպանության շարժումից եւ բնապահպան քաղաքացիներ երկու ժամ տեւած հեծանվարշավի ընթացքում որպես աշխարհում ամենամեծ արտանետումներն ունեցող երկրներ ԱՄՆ-ի, Հնդկաստանի եւ Չինաստանի դեսպանատների մոտով անցնելով իրենց կոչերը հնչեցրին եւ փորձեցին պաստառներ թողնել դեսպանատներում:

Հեծանվորդները հասցնում էին փողոցներում թռուցիկներ էլ բաժանել «Տարեկան մթնոլորտ արտանետվող միլիոնավոր տոննա գազերը, անտառահատումները եւ մարդու այլ անհեռատես գործունեություններն առաջացնում են ջերմոցային էֆեկտ, որի հետեւանքով մոլորակի ջերմաստիճանը աճում է, հալվում են բեւեռային սառույցները, փոխվում է մոլորակի գրեթե բոլոր տարածաշրջանների կլիման...» բովանդակությամբ եւ ակտիվանալու, առողջ միջավայր ունենալու պահանջատեր դառնալու կոչերով:

Երթի վերջին կանգառը Սիրահարների զբոսայգին էր, որտեղ մասնակիցները Հայաստանում մոտ 2 տարի ապրող բրիտանացի հեծանվորդ Թոմ Ալենի տեսախցիկի առջեւ էլ իրենց բնապահպանական մտահոգություններն արտահայտեցին եւ կոչերն ուղարկեցին Կոպենհագեն` դեկտեմբերի 7-ից այնտեղ մեկնարկող եւ աշխարհի մոտ 190 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ կայանալիք ՄԱԿ-ի` Գլոբալ տաքացման հիմնախնդիրներին նվիրված 15-րդ կոնֆերանսին: Թոմն այս ակցիայի մասին 15 րոպեանոց ֆիլմ է պատրաստելու եւ հայ բնապահպանական շարժման մասնակիցների կարծիքներն ուղարկի Կոպենհագեն, Դանիա: Ավելի քան 50 երկրներից ստացված ֆիլմերը հնարավոր կլինի տեսնել www.rideplanetearth.org կայքում:

Բնասեր եւ բնապահպան-ակտիվիստ Մարիամ Սուխուդյանն ասում է, որ Հայաստանը միանալով գլոբալ տաքացման դեմ պայքարին եւ մեծ տերություններին կոչ անելով քչացնել արտանետումները, պետք է սկսի մարդկանց մեջ տարրական բնապահպանական մշակույթ զարգացնել. «Երբ մարդը չի մտածում` ինքն ի՞նչ է ուտում, ի՞նչ է շնչում, իր մարմինը բալանսից դուրս է գալիս... Բացի հեծանվաարշավներով ակտիվ կենսակերպ քարոզելուց, մենք ընտրում ենք բուսակերությունը` երկրագնդին չվնասելով եւ ավելի ներդաշնակ ապրելով»:

Սամվել Հովհաննիսյանը , որ «Հեծանիվ +» ՀԿ-ի հիմնադիր-նախագահն է, կազմակերպելով հեծանիվ քշելու անվճար դասեր, հույս ունի, որ մեր երկրում կշատանա հեծանվորդների թիվը, եւ հեծանվորդների մեծ բանակով հեծանվային երթուղիներ ունենալու համար պայքարն ավելի արդյունավետ կլինի:

Տիգրան Կուչատյանը եւս բնապահպանական ակտիվիստ է եւ ցանկանում է, որ գոնե նոր մայրուղիներ կառուցելիս հաշվի առնեն հեծանվորդներին. «Ես շատ մարդկանց եմ ճանաչում, որ տանը հեծանիվ ունեն, բայց չեն քշում, վախենում են: Իրոք վտանգավոր է, մենք քշելով մեծ ռիսկի ենք դիմում, մանավանդ որ հեծանվային ճանապարհներ չկան, իսկ մարդիկ, հիմնականում ավտոմեքենաների վարորդները հեծանիվները որպես փոխադրամիջոց չեն ընկալում: Իմ առաջին կոչն այն է, որ հեծանվային ճանապարհները շատ լինեն քաղաքում»:

Հարց է ծագում, թե արդյո՞ք հեծանվային ճանապարհների համար Հայաստանը հասուն է:

Սակայն եթե Հայաստանում պետական քաղաքականությունը տնտեսական ներդրումները զարգացնելուն է միտված, իսկ բնապահպանական խնդիրների բարձրաձայնումը մի քանի բնապահպան, ակտիվ քաղաքացիների եւ հասարակական կազմակերպությունների ուսերին է բարդված, ապա ե՞րբ պիտի փոխվի «հայերն իրենց եվրոպացու տեղ են դրել, հեծանիվ են քշում» կարծրացած մտածելակերպը:


Wednesday, December 2, 2009

Sksenq hecanvayin hexapoxutyun@, kanxenq klimayi popoxutyun@



Գլոբալ տաքացումն ամենամեծ վտանգն է, որ երբևէ սպառնացել է մարդկությանը: Այն ազդելու է մեզանից յուրաքանչյուրի և մեր ապագա երեխաների վրա: 2009թ. դեկտեմբերի 7-ին աշխարհի կառավարությունների, այդ թվում նաև Հայաստանի ներկայացուցիչները հանդիպելու են Կոպենհագենում (Դանիա)` որոշելու, թե ինչպես լուծել այս խնդիրը:

Ամբողջ աշխարհում, շրջակա միջավայրի պաշտպանությամբ մտահոգ մարդիկ հեծանվային ակցիաներ են կազմակերպելու, նպատակ ունենակով հանրային ճնշում գործադրել իրենց կառավարությունների վրա, որպեսզի վերջիններս արմատական քայլեր ձեռնարկեն գլոբալ տաքացումը և կլիմայի փոփոխությունները կանխելու համար: 

Մեր ՀԿ-ն (Bicycle+) նույնպես կազմակերպում է հեծանվային երթ դեկտեմբերի 6-ին, կիրակի օրը , ժամը 13.00-ին Մատենադարանի մոտից, իսկ հեծանիվ չունեցողներին ՀՎԶ-ում (Լենինգրադյան 31) ժամը 12.00-ին : 

Ձեր մասնակցությունը կօգնի լսելի դարձնել մեր ձայնը, հանուն Երկիր մոլորակի և մարդկության:
 

Friday, November 6, 2009

Երկօրյա հեծանվային արշավ դեպի Դիլիջան


Գնում ենք Դիլիջան!!! Մինչև Հրազդան գնում ենք գնացքով (300 դրամ), մնացածը հեծանիվներով: Սևանա լճի ափին կկանգնենք մի քիչ կհանգստանանք, կլողանանք և կշարունակենք ճանապարհը: Դիլիջանում մեկ գիշեր մնալու ենք վարձով (անձը 2000 դրամ), բոլոր հարմարությունները կան, քնապարկ կարող եք չվերցնել: Կարող եք վերցնել տաք հագուստ, սրբիչ և լողազգեստ :


Հետադարձ ճանապարհը ամբողջությամբ հեծանիվներով:

Ցանկացողները թող շաբատ օրը առավոտյան 6:30 լինեն ՀՎԶ արհեստանոցում, միասին կշարժվենք հեպի երկաթգծի Քանաքեռ կայարան: Գնացքը շարժվում է ուղիղ 8:20:

Հիշեցնեմ նաև, որ սեփական հեծանիվ ունենալը պարտադիր պայման չէ, այն կարող եք վարձակալել:

Ձեր բոլոր հարցերին սիրով կպատասղանի և խորհուրդներով կօգնի Սամվելը, զանգահարեք` 093-426-654.

Friday, October 23, 2009

Հոկտեմբերի 25-ին "Հեծանիվ+"-ը Արևորդի 2-րդ միջազգային բնապահպանական փառատոնի մասնակից

Հոկտեմբերի 25-29-ը Երևանում անցկացվելու է Արևորդի 2-րդ միջազգային բնապահպանական փառատոնը: Փառատոնը կմեկնարկի մեծ դիմակահանդես-երթով:
Նպատակն է հասարակության ուշադրությունը սևեռել բնության և բնապահպանության վրա, բարձրացնել մարդկան գիտակցության մակարդակը:
Հեծանվորդները պետք 13.00 լինեն ՀՎԶ-ում կամ 14.00 Մատենադարանի դիմաց, որտեղից տրվելու է փառատոնի երթի մեկնարկը:
Իսկ ով ցանկություն ունի պարզապես դիտելու այս հրաշալի էկո-արտ-դիմակահանդեսը թող 15.00 լինի Կինո-Մոսկվայի դիմացի, Ազնավուրի հրապարակում ..
Պ.Ս. Ասեմ որ մեր սցենարիստները çանք չեն խնայել, համոզված եմ մտահղացումը ձեզ անտարբեր չի թողնի:

Saturday, October 17, 2009

Extremal hetsanvarshav depi Khosrovi antar-argeloc

Mek angam evs, guce ays tari verjin angam, vayelelu vayri, kusakan bnutyun@ u zgalu bnutyun@ nersum !!, porcelu ujer@ djvarancaneli teghanqnerum !!! , nkarahanvelu Hay Extreme haghordman koghmic !!!! , barcracnelu adrenalini tokos@ aryan mej !!!!!
Skizb@ aravotyan 8-in HVZ-um 
Taratsutyun@ - 85 km
hamenayndeps vercreq taq hagust u lapterner