Tuesday, September 28, 2010

Հեծանվորդները ջրվեժի տակ ! - Cyclists under the waterfall !


Այս անգամ գնում ենք Քասախի կիրճ ` հիանալու Հովհանավանքի գեղատեսիլ վանքով ու թրջվելու , զովանալու ,հանդիպակաց ափին գտնվող ջրվեժի տակ: Այնպես որ լողազգեստ չմոռանաք Ճ

Սկիզբ - 10 , հեծանիվ չունեցողները լինեն 9:30 (Անձնագրով)
Երթուղի - ՀՎԶ - Աշտարակ - Նոր Երզնկա - Հովհանավանք - Եղվարդ - Զովունի - Երևան
Հեռավորություն - 60 կմ
Հաղթահարելիություն - համեմատաբար հեշտ
Սնունդ - բուսական
Հագուստը` արշավային կամ սպորտային, ուսապարկ

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:

Պ.Ս. Ասում են ջրային մերսումները շատ օգտակար են Ճ

This time going to Qasax gorge to admire of Hovhanavanq gorgeous temple and fresh us by the waterfall located opposite bank of the Qasax river. So don't forget your swimming dresses )

Start - at 10 am , for them who must rent bicycle at 9:30 (with passports) 
Rout - HVZ - Ashtarak - Nor Erznka - Hovhanavanq - Eghvard - Zovuni - Yerevan
Distance - 60 km
Difficulty - comparatively easy
Food - vegetarian
Dress form - sport , backpack

For more information please call to Samvel 093-426-654

P.S. Water massage is ideal for your health ;)

Հեծանվային մրցումներ - Competition of biking


Հայաստանում առաջին անգամ կազմակերպվում է մրցություն նման ձևաչափով:

Կազմակերպիչ "Հեծանիվ+" Էկո-մարզական Հասարակական Կազմակերպությունը հրավիրում է բոլորիդ, առանց սեռային խտրականության, մասնակցելու այս մրցումներին:

Մրցումների նպատակն է նպաստել Հայաստանում առողջ կենսակերպի ու հեծանվային մշակույթի տարածմանը:

ԵՐԲ` Սեպտեմբերի 19-ին, Կիրակի օրը, Առավոտյան ժամը 11-ին
ՈՐՏԵՂ` Ք. ԵՐԵՎԱՆ, Արցախի փողոցի սկզբնամաս

ՄՐՑՄԱՆ ՁԵՎԸ` Անհատական մրցավազք անջատ մեկնարկից
ՄՐՑԱՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԸ` 6 կմ

Մասնակիցները կբաժանվեն հետևյալ 6 տարիքային և սեռային խմբերի`
1. 12-16 տարեկան տղաներ 4. 12-16 տարեկան աղջիկներ
2. 16-25 տարեկան տղաներ 5. 16-25 տարեկան աղջիկներ
3. 25 տարեկանից բարձր տղաներ 6. 25 տարեկանից բարձր աղջիկներ

Մասնակցության համար անհրաժեշտ է պարտադիր գրանցվել, այցելելով Լենինգրադյան փ. 31 Հեծանիվների արհեստանոց, մինչև սեպտեմբերի 17-ը ներառյալ:

Գրանցվելու համար անհրաժեշտ է ունենալ անձնագիր, իսկ անչափահասների համար ծննդյան վկայական: Անչափահասների գրանցման համար ծնողի ներկայությունը պարտադիր է: Բոլոր գրանցվողներին մանրամասն կբացատրվի մրցման կանոնները, անվտանգության կանոնները:

Հաղթողներն ու մրցանակակիրները կպարգևատրվեն հուշամեդալներով ու պատվոգրերով:

Միջոցառման հետ կապված ցանկացած հարցով զանգահարեք 093-42-66-54 Սամվելին

Կամ այցելեք www.bikeplus.nor.am


----------


To advocate healthy lifestyle in Armenia and spread culture of biking "Bicycle+" eco-sportive NGO invites everyone without sex difference to participate in biking competition.

When – September 19, Sunday, 11AM
Location – beginning of Artsakh street

Competition style – individual distance, time trial
Distance length – 6 km

The participants will be divided into 6 age and sex groups
1. 12-16 years Boys 4. 12-16 years Girls
2. 16-25 years Boys 5. 16-25 years Girls
3. More than 25 Boys 6. More than 25 Girls

For participation in competition, please, visit and do your registration at Leningradyan 31, in bicycle workshop until September 17 included.
At registration, please, provide your passport or ID (for under-age participants). For under-age participants the presence of the parent is obligatory. At the registration desk all participants will be instructed on the rules of competition and safety.

In case of any query and for more information, please, don't hesitate to contact Samvel 093 42 66 54 or visit us at www.bikeplus.nor.am


http://www.bikeplus.nor.am/?page=trips&act=show&id=17

Հեծանվարշավ Արագածի լանջերով


Երթուղին` Երևան - Աշտարակ - Ագարակ - Աղցք - Բյուրական - Անտառուտ - Ամբերդի խաչմերուկ - Արտաշավան - Աշտարակ - Երևան
Հեռավորությունը` 90 կմ
Բարդությունը` չափավոր դժվար
Հագուստը` արշավային կամ սպորտային, ուսապարկ
Սնունդը` թեթև, բուսական: Խորովելու համար եգիպտացորեն:
Ըմպելիքը` ոչ ոգելից (թեյ, հյութեր, ջուր)

Շարժվելու ենք ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31) ժամը 10:00-ին: Իսկ հեծանիվ վարձակալողները լինեն 9:30-ին իրենց անձնագրերով:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:

2 ՕՐՅԱ ՀԵԾԱՆՎԱՊՏՈՒՅՏ


ՍԵԶՈՆԻ ՎԵՐՋԻՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՎԱՆ
Երթուղին` 
Օր 1-ին` Գնացքով Երևան - Սևան (Ծովագյուղ) , Ծովագյուղ - Շորժա - Վարդենիս - Ծովինար: 120 կմ.
Օր 2-րդ` Ծովինար - Մարտունի - Հայրավանք - Երևան: 150 կմ.
Հեռավորությունը` Ընդհանուր 270 կմ
Բարդությունը` միջին
Հագուստը` արշավային կամ սպորտային, ուսապարկ, լողազգեստ, քնապարկ:
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` ոչ ոգելից (թեյ, հյութեր, ջուր)

Գնացքը շարժվում է քանաքեռի կայարանից ժամը 08.20 - ին,
Իսկ մենք շարժվելու ենք ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31) ժամը 07:00-ին, որպիսի 08.20 լինենք քանաքեռի կայարանում: 
Իսկ հեծանիվ վարձակալողները լինեն 06:50-ին նույն տեղում, իրենց անձնագրերով:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:

Հեծանվապտույտ Արայի լեռան շուրջ


Վերջապես իրականացնում ենք շատ սպասված ևս մեկ հեծանվապտույտ: Այս անգամ Արայի լեռան շուրջ:

Արայի լեռան անունը գալիս է հայ դիցաբանական աստծո՝ Արա Գեղեցիկի անունից, քանի որ լեռան գագաթները հեռվից (օր.՝ Երևանից) նայելիս՝ նմանվում են պարկած մի մարդու՝ Արային, ով ըստ հայկական դիցաբանության իր ներքևի դաշտում է ճակատամարտել Ասորեստանի սեր տենչացող թագուհու՝ Շամիրամի հետ: Այստեղ է ընկել իր կնոջը` Նվարդին, հավատարիմ մնացած հայոց թագավորը, որի արնաշաղախ մարմինը Նինոս արքայի հեշտասեր այրու` Շամիրամի հրամանով դրել են ժայռախորշում, որ արալեզները կենդանացնեն նրան:

Երթուղին` Երևան - Զովունի - Եղվարդ - Երնջատափ - Արագյուղ - Զորավան - Եղվարդ - Երևան
Հեռավորությունը` 80 կմ
Բարդությունը` միջին
Հագուստը` արշավային կամ սպորտային, ուսապարկ
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` ոչ ոգելից (թեյ, հյութեր, ջուր)

Շարժվելու ենք ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31) ժամը 10:00-ին: Իսկ հեծանիվ վարձակալողները լինեն 9:30-ին իրենց անձնագրերով:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:

http://www.bikeplus.nor.am/?page=trips&act=show&id=15

Հավաքվում ենք ՀՎԶ -ում (Լենինգրադյան 31), առավոտյան 11-ին: Վարելու ենք կենտրոնական փողոցներով, երթուղին նայեք վերբեռնված քարտեզով: Հիմնական նպատակն



"Հեծանիվ+"-ը Թեղուտի պաշտպանության խմբի հետ համատեղ կազմակերպում է:

ՀեծանվաBOOM նվիրված բնապահպանական շարժման ակտիվիստ` էկոհերոս Սերժ Թանգյանի ժամանմանը~

Չորեքշաբթի ամսի 11-ին, երեկոյան ժամը 18:00-ին հավաքվում ենք կոնսերվատորիայի այգում և իրականացնում ենք
BOOOOOOOOOM ~~~~~ BOOOOOOOOOM ~~~~~ BOOOOOOOOM ~~~~:
Համալիրի դիմաց տեղի կունենա արտահերթ անվճար հեծանվա¬վարժանք` երեքշաբթի օրը, ժամը 19:00-21.00, որ ամրապնդեք ձեր հե¬ծանվա¬յին գիտելիքները ԽԵՆԹ հեծանվաերթին մասնակցելու համար~


Աշխարհահռչակ հայ երաժիշտը, որ նաեւ System of a Down ռոք խմբի սոլո կատարողն է, առաջին անգամ է հանդես գալու երևանյան բեմում` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Ինչ է սպասվում?

BOOOOOOOOOM BOOOOOOOOOM BOOOOOOOOM BOOOOOOOOOOOOM~~

եկեք արժանվույն դիմավորենք մեր ԷկոՀերոս Սերժ Թանգյանին, նա բազմիցս հնչեցրել է բեմերից իր վերաբերմունքը հանդեպ ԲՆՈՒԹՅԱՆԸ, առողջ ապրելակերպին, բնության հետ ներդաշնակ կյանքին:
Սերժն ուղղակի պետք է տեսնի, որ կան մտահոգ մարդիկ, բնապահպաններ, հեծանվորդներ, ովքեր աջակցում են այս գործին եւ պայքարում են բնությունը պահպանելու համար, եւ որ ինքը միայնակ չէ~~ Դարձիր ընկեր բնությանը, դարձիր ընկեր հեծանվորդներին, դարձիր ընկեր Սերժ Թանգյանին:

~ Բնությունը մերն է, ուրեմն մենք էլ պետք է լուծումներ գտնենք այն պահպանելու համար:
Մենք ՊԵՏՔ Է ներդնենք մեր ողջ ջանքերը. կարևորը փորձելն է, հավատալը եվ արդյունք հաստատ կլինի:

Եվ այսպես պատրաստեք ՁԵՐ ԿԱՆԱՉ ԲՐԴՅԱ ՄՈՐՈՒՔՆԵՐԸ. հեծանիվները, գունավոր ազդեցիկ պլակատները~~ եվ առաջ մեր ընկերոջը դիմավորելու~~

ՑՈՒՅՑ ՏԱՆՔ, ՈՐ ՄԵՆՔ ԿԱՆՔ, ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆՔ, ՈՐ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ԻՐԵՆ~ ՈՒ ՀԱՎԱՏՈՒՄ

Երբ? ՕԳՈՍՏՈՍԻ 11-ին երեկոյան, գիշերային քաղաքով երթուղու մասին նախապես կհայտնենք~~

Ովքեր չեն հասցնի սովորել հեծանիվ վարել կամ պարզապես իրենց հարմար չի, կարող են գալ առանց հեծանիվների, արդեն շատերը հայտնել են նման ցանկություն: Հավաքատեղի մասին նույնպես նախապես կհայտնենք:

p.s.
Արտահերթ հեծանվավարժանքներ են տեղի ունենալու, ուշադիր եղեք, որ ամրապնդեք ձեր հեծանվային գիտելիքները ԽԵՆԹ հեծանվաերթին մասնակցելու համար~
BOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOM BOOOOOOOOOOOOOOM, ՀԵԾԱՆՎԱBOOOOOOOOOOOOOOM

p.p.s. Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:

-------

"Bicycle+" and Save Teghut Forest group are organising BikeBOOM for the arrival of environmental activist, ecohero Serj Tankian.

The world known Armenian musician, who is also the solo vocalist of the System of a Down rock band, will soon have his first concert in Yerevan, in the musical complex after K.Demirchyan.

What's gong to happen?!

BOOOOOOOOOM BOOOOOOOOOM BOOOOOOOOM BOOOOOOOOOOOOM~~

Let's meet out eco-hero Serj Tankian as he deserves it! He has voiced on vairous occasions his attitude towards NATURE, healthy lifestyle and called for a life harmonious with nature. 

He should see that we are concerned about these problems, too. There are different people, environmentalists, cyclists and others, who support this cause and who fights for preserving our nature. He is not alone!
Become a friend of nature, become a friend of cyclists, become a friend of Serj Tankian!

We should find solutions for preserving our nature. We HAVE TO input all our efforts, we have to try and believe and there will be results!

Soooo, prepare your Green Beards, bicycles, colored impressive posters and let's go to meet our comrade!

Let's show him that WE ARE HERE, WE EXIST, WE ARE WAITING FOR HIM AND WE BELIEVE IN HIM.

We meet on Wednesday, August 11, at 18.00 near Conservatorium part, at the statue of Komitas. We will inform you additonally about the night ride rout.

Those who can't ride bycicles can join just on foot, without the bikes - many people have already expressed committment to join like this. 

P.S. we are going to hold cycling trainings - follow our events and join them if you need more trainings before the CRAZY ride.

BOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOM BOOOOOOOOOOOOOOM, Bike BOOOOOOOOOOOOOOM


P.P.S. If you have any questions about the event or if you want to rent a bike, please, call Samvel 093-426-654:

Նախապատրաստական հեծանվարշավ` նվիրված Թանգյանին - Tankian is coming


Հավաքվում ենք ՀՎԶ -ում (Լենինգրադյան 31), առավոտյան 11-ին:
Վարելու ենք կենտրոնական փողոցներով, երթուղին նայեք վերբեռնված քարտեզով:
Հիմնական նպատակն է բնակչությանը տեղեկություն տալ Թանգյանի ժամանման ու հատկապես նրան յուրահատուկ դիմավորելու մեր նախաձեռնության մասին: Կբաժանենք թռուցիկներ, կփակցնենք պաստառներ, իսկ վերջում Թումանյանի այգում կհանգստանանք ու կքննարկենք գալիք 11-ի ակցիան:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654: 

We are gathering in HVZ (Leningradyan 31) at 11am.
Will ride across central streets of the city, see the route on the uploaded map.
The main purpose of the event is to agitate about Tankian arrival and especially to inform about the action , the welcome that we are planning to organize.
We'll spread flyers , attach posters and so ...
After all will rest in Tumanyan park and discuss upcoming action of 11 August

For any further information and for rent of bicycle please call to Samvel (093-426-654)

Լեհ հեծանվորդների հետ հանդիպում , ուղեկցում - Polish bikers' see off

Արդեն մի քանի օր է Հայաստան են ժամանել լեհ հեծանվորդներ , որոնց միսսիան է պտտվել Արարատ լեռան շուրջ : Նրանք արդեն հասցրել են լինել Հայաստանի հյուսիսային շրջաններում և երեկ հասել են Երևան: Երկու օրից խումբը թողնելու է Հայաստանի Հանրապետությունը ` մեկնելու պատմական Հայաստան:
Հրավիրում ենք բոլորիդ նրանց հետ շփվելու և ուղեկցելու մինչև Գառնի:

Առավոտյան ժամը 9-ին լինում ենք Սայաթ-Նովա 5 հասցեում: Կախված նրանից, թե մեր կողմից ովքեր կմասնակցեն հեծանվարշավին` կամ կուղեկցենք մինչև Գառնի, կամ մինչև Ջրվեժի անտառներ:

Լեհերը կրելու են իրենց շապիկները, իսկ հեծանիվներին ամրացված է լինելու իրենց ազգային դրոշը: Մենք էլ մեր ազգային դրոշը կամրացնենք և կկրենք "Հեծանիվ+"-ի նարնջագուն շապիկները, այնպես որ, ով ունի, թող հագնի:

Գերհեծանվարշավ 2 Սևան-Լոռի

Շարունակվում է մեր գերհեծանվարշավների շարքը : Այս անգամ ուղղությունը դեպի հյուսիս , Լոռվա գեղատեսիլ կանաչաստան:
Մի անգամից ասեմ որ հեշտ չի լինելու , այնպես որ մասնակցել ցանկացողները թող նախապես խորհրդակցեն Սամվելի հետ:
Դե պատրաստ եք ? Ուրեմն ղեկը ամուր բռնեք , սեղմակներն ել ամուր սեղմեք , ԳՆԱՑԻՆՔ !!

Երթուղի - 1-ին օր Երևան - Ծովագյուղ (65km (գնացքով)) - Դիլիջան- Վանաձոր-Չկալով (100km)
2-րդ օր Չկալով - Վահագնի (20km)
3--րդ օր Վահագնի - Վանաձոր - Սպիտակ - Ապարան - Աշտարակ - Երևան (150km)

Հագուստ և պարագաներ - սպորտային , հավելյալ տաք հագուստ , 
լողազգեստ , ՔՆԱՊԱՐԿ , ուսապարկ

Սնունդ - բուսական , հյութեր , մրգեր , ոչ ալկոհոլ 

Մեկնարկ - առավոտյան 7-ին ՀՎԶ (Լենինգրադյան 31) հեծանիվ վարձակալողները լինեն 6:30 

Ովքեր մեզ չեն կարող միանալ 3 օրով , եկեք միայն առաջին օրը , մինչև Սևան , կլողանք միասին , իսկ այնտեղից ` մենք հյուսիս , դուք `հարավ , մինչև Երևան :

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:

Monday, July 19, 2010

To Oshakan with bikes - Օշական հեծանիվներով


Օշականը ունի 5000-ից ավելի բնակիչ,հնադարյան պատմական բնակավայր է։ Վաղ միջնադարում մտնում էր Ամատունիների կալվածքների մեջ։ Այստեղ է գտնվում հայոց ամենամեծ սրբավայրերից մեկը` հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի դամբարանը, որի դին այստեղ է ամփոփել մեծ իշխան, հայոց հազարապետ Վահան Ամատունին։ Վերջինիս դին ևս հանգչում է այստեղ՝ Մաշտոցի անունը կրող եկեղեցու հարևանությամբ։ Այն Հայաստանի տուրիստական վայրերից է։ Այստեղ են անցկացվում միջազգային սիմպոզիումներ ե սեմինարներ, մասնավորապես «Թարգմանչաց տոն» միջոցառումը։

Երթուղի - Երևան -Աշտարակ - Օշական - Քասախի կիրճ - Ոսկեվազ - Աշտարակ - Երևան
Հեռավորություն - 55կմ
Բարդությունը - միջինից հեշտ
Հագուստ - սպորտային , լողազգեստ
Սնունդ - թեթև , բուսական

Եվ ոչ միայն կվաելենք Քասախ գետի գեղեցկությունը , այլ կարող ենք նաև 
լողալ այնտեղ:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:

Վարդավառը Սևանում - Vardavar in Sevan


Վարդավառը Արի ցեղի (հայ ազգի)՝ ծագումից եկող՝ աստվածային խորհուրդ պարունակող տոներից է: Տոնը արտահայտում է արարչագործական բացարձակ խորհուրդներից մեկը՝ Աստվածային սերը, որը մարմնավորում, հաստատում ու հովանավորում է Աստղիկ դիցուհին:
Տոնի անվան իմաստի մասին Հայոց աստվածաշունչ լեզուն ասում է, որ այն կազմված է վարդ (Սիրո Գերագույն Խորհուրդ է նշանակում) եւ վառ (ընդհանրապես ուժգին արտահայտված կրակի իմաստ է պարունակում, բայց այստեղ բացարձակ ներքին հուզական որակ է) բառերով եւ նշանակում է վարդով՝ սիրո բացարձակ խորհրդով վառված, վարդով օծված:

Էլ ուրիշ որտեղ պետք է նշել Վարդավառը , եթե ոչ Սևանում ` Հայաստանի ջրի շտեմարանում : 
Գնալու ենք գնացքով մինչև Սևան քաղաք , այնտեղից հեծանվով մինչև մոտակա հարմար ափ , վերադարձը միայն հեծանվով:

Այսպիսով.
Սկիզբ - 6:45 ՀՎԶ (Լենինգրադյան 31) , կամ 8:20 Քանաքեռ կայարան (եթե հեծանիվ ունեք ու արշավի առաջին մասը ուզում եք միայնակ հաղթահարել )
Երկարություն - 10կմ մինչև Քանաքեռ + 60կմ հետդարձ = 70կմ
Սնունդ - թեթև , բուսական
Հագուստ - թեթև , սպորտային , լողազգեստ
Տրամադրությունը - ջրիկ

P.S. Այդ օրը քաղաքում լինելու է 40 աստիճան տապ (ուզում եք մնալ քաղաքում ?Ճ )
Գնացքի տոմսը 600դր
Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:

Այս իրադարձության մասին նաև շատ այլ հետաքրքիր նյութեր կարդացեք նաև մեր կայքում .
http://bikeplus.nor.am/?page=trips&act=show&id=9

Wednesday, June 30, 2010

Եռօրյա գերհեծանվարշավ անմատչելի վայրերով


Այս շաբաթ իրականացնում ենք տարվա առաջին սուպեր հեծանվարշավը: 3 օր և 2 գիշեր միասին հարթելու ենք հեծանվային նոր երթուղի:

Կմեկնարկենք ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31) շաբաթ օրը առավոտյան ժամը 9:00-ին երկուշաբթի երեկոյան տուն հասնելու ակնկալիքով, և կշարժվենք հետևյալ ուղղությամբ`

օր 1` Երևան - Աշտարակ - Քուչակ - Ապարանի ջրամբար - Թթուջուր (75 կմ)
օր 2` Թթուջուր - Հանքավան (35 կմ)
օր 3` Հանքավան - Ծաղկաձոր - Հրազդան - Երևան (90 կմ)

Ընդամենը 200 կմ բազմազան լեռնային և անտառային ճանապարհներով ու արահետներով:

Սնունդը` թեթև, ոչ մսային (լավաշ, պանիր, ձավարեղեն (չեփված), կարտոֆիլ, բանջարեղեն, միրգ, քաղցրեղեն, չիր, չամիչ)
Ըմպելիքը` ոչ ոգելից (թեյ, հյութեր, ջուր)
Սպասքը` բաժակ, ափսե, գդալ (թեյը և սնունդը եփելու համար հարմար կաթսաներ ո՞վ ունի)
Հագուստը` արշավային, լողազգեստ
Եղանակը` արևային, շոգ
Տրամադրությունը` մարտական
Բարդությունը` չափավոր դժվար

Մասնակիցները պետք է իրենց հետ բերեն նաև քնապարկ (պարտադիր) և վրան (ցանկալի է), ինչպես նաև որոշակի գումար չնախատեսված ծախսերի համար:

Ով ցանկանում է մասնակցել, կապնվեք և տեղյակ պահեք դրա մասին Սամվելին (093-426-654):

հ. գ. Երթուղին բարեհաջող ավարտողները կստանան հավաստագիր "Հեծանիվ+"-ի կողմից, որը մեծ շուքով կհանձնի անձամբ ՀԿ-ի նախագահ պրն. Սամվել Հովհաննիսյանը :)

Sunday, June 27, 2010

Երկաթյա նժույգներով` տեսնելու իրական նժույգներին - Trip to Ushi


"Հեծանիվ+"-ը հավատարիմ մնալով իր սկզբունքներին, շարունակում է կազմակերպել արշավների շարք` նվիրված մարդու և բնության միջև ներդաշնակության ամրապնդմանը: Այս անգամ էլ ուղևորվում ենք դեպի Ուշի , ուր և տեղակայված է , Հայաստանում միակ , Հիպոթերապիայի կենտրոնը : Կենտրոնում հնարավորությու կունենաք ականատես լինելու ձիերի հետ շփման միջոցով երեխաների բուժման ընթացքին , ինքներդ շփվելու ձիերի հետ , կերակրելու, հնարավոր է հեծնելու նրանց: 

Մեկնարկ - 10-ին ՀՎԶ (Լենինգրադյան 31, հեծանիվ չունեցողները լինեն 9:30)
Հեռավորություն - 65կմ
Դժվարության աստիճանը - միջին
Երթուղի - Երևան-Աշտարակ-Կարբի-Ուշի-Հովհանավանք-Մուղնի- Աշտարակ-Երևան

Վերադարձին կանգ կառնենք Հովհանավանքում , կվաելենք այնտեղից բացվող Քասախի կիրճի գեղատեսիլ տեսարանը , կսնվենք , կլուսանկարենք ...

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:

Արշավի մասին նաև մեր կայքում. 
http://bikeplus.nor.am/?page=trips&act=show&id=7


"Bicycle+" organize tour to Ushi, only center of Hippo-therapy in Armenia.

Come in touch with horses (they are 9 including 3 colts), feed them with sugar, apple and carrot, ride horses.
Communicate with wonderful children who will tell you about the horses and hippotherapy.
Breathe gallons of fresh air coming right from Ara and Aragats mountains.

Start at 10am from HVZ (Leningradyan 31)
Distance - 65km
Level of difficulty - medium
Rout - Yerevan-Ashtarak-Karbi-Ushi-Hovhanavanq-Mughni-Ashtarak--Yerevan

For any further information and for rent of bicycle please call to Samvel (093-426-654)

See about trip also in our web site: 
http://bikeplus.nor.am/?page=trips&act=show&id=7

Friday, June 18, 2010

Հայոց Թագավորների հետքերով - following Armenian Kings


Դվինը `Հայաստանի պատմական մայրաքաղաքներից մեկը հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին։ Մայրաքաղաք Արտաշատի անբարենպաստ կլիմայի պատճառով հայոց Խոսրով Բ Կոտակ թագավորը նրանից ոչ հեռու գտնվող բլրի վրա կառուցում է ապարանքներ, ուր և տեղափոխում է իր արքունիքը։ Արարատյան դաշտի շոգը և կլիման առողջացնելու համար քաղաքի մոտակայքում կատարում է անտառատնկումներ, որոնք պահպանվել են մինչև այժմ «Խոսրովի անտառ» անունով։ Դվինի վարչաքաղաքական ու տնտեսական նշանակությունը ավելի մեծացավ արաբական տիրապետության սկզբնական շրջանում՝ 7-8–րդ դարերում, երբ նա դարձավ մի շատ ավելի ընդարձակ, քան Մարզպանական Հայաստանն էր, վարչական միավորի՝ Արմինիա կուսակալության կենտրոնը։ Արմինիան, ինչպես գիտեք, իր մեջ էր միավորում նաև Արևելյան Վրաստանն ու Աղվանքը։ Դվինը եղել է Արևելքի իր ժամանակի նշանավոր քաղաքներից։ Այն արհեստագործական ու տարանցիկ առևտրի խոշոր կենտրոն էր։ Այստեղ են հատվել միջազգային 6 մայրուղիներ : Իր ծաղկման շրջանում Դվինի բնակչության թիվը գերազանցել Է 100 հազարից։ Բնակչությունը եղել է բազմազգ։ Հայերից բացի առանձին թաղամասերով բնակվել են պարսիկներ, արաբներ, հույներ, ասորիներ։ Դվինն ունեցել է միջնադարյան քաղաքին հատուկ միկրոաշխարհագրություն՝ ներքին կառուցվածք։ նրա կենտրոնում, բլրի վրա, հառնում էր միջնաբերդը աշտարակաշատ իր պարիսպներով։ Միջնաբերդի գագաթի հարթակին գտնվել է Արշակունիների թագավորական պալատը, ստորին հարթակին՝ պալատական բարձր պաշտոնյաների բնակարանները։

Արշավը դասվում է հեշտերի շարքին `հիմնականում հարթ տեղանք, ուղիղ ճանապարհ :
Նպատակակետ – Դվինի միջնաբերդ (կամ այն ինչ նրանից պահպանվել է)
Երկարությունը 80 կմ
Երթուղի – ՀՎԶ (Լենինգրադյան 31) – Այնթափ – Մարմարաշեն – Մխչյան – Դվին – Վերին Դվին – Դվին – Բերգանուշ – Երևան
Սկիզբը 10 –ին 
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյաթուրմեր, հյութեր, ջուր
Հագուստը` արշավային

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:

Dvin was a large commercial city, the capital of early medieval Armenia, the ruins of which are located in the province of Ararat nearby a town by the same name. The city was built by Chosroes III of Armenia in 335 on a site of an ancient settlement and fortress from the third millennium B.C. Since then the city was used as the primary residence of the Armenian Kings of the Arshakuni Dynasty. The city had a population of about 100,000 citizens who were in various professions including arts and crafts, trade, fishing, etc.

Trip is easy one , generally on the even surroundings.
Distance 80 km
Start at 10am
Our Goal - Dvin citadel (what is remains from it)
Food - light
Garment - sport
Rout - HVZ (Leningradyan 31)- Ayntap- Marmarashen- Mxchyan- Dvin- Verin Dvin- Dvin- Berganush- Yerevan

For any further information and for rent of bicycle plkease call to Samvel (093-426-654)

Thursday, June 10, 2010

Հեծանվարշավ դեպի Սևան

Երբ` կիրակի օրը
Ուր` Սևան
Հեռավորություն` 90 կմ
Բարդությունը` հեշտ, դժվար մասը գնացքը կտանի
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյաթուրմեր, հյութեր, ջուր
Հագուստը` արշավային, չմոռանաք վերցնել լողազգեստ և սրբիչ

Երթուղին հետևյալն է` ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31) - երկաթգծի Քանաքեռ կայարան (10 կմ), գնացքով մինչև ք. Հրազդան, Հրազդան - Սևան - Ծովագյուղ (15 կմ), Սևան - Երևան (65 կմ)

Հավաքվում ենք ՀՎԶ արհեստանոցում կիրակի օրը առավոտյան ժամը 6:40, որպեսզի հասնենք գնացքին, որը Քանաքեռ կայարանից շարժվելու է 8:20 -ին:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:

Էջը կայքում`
http://www.bikeplus.nor.am/?page=trips&act=show&id=5

Saturday, June 5, 2010

" ՀԵԾԱՆԻՎ+ " ` պաշտոնական կաjքի բացում - "Bicycle+" site presentation

Շաբաթ օրը կայանալու է այնքան սպասված մեր պաշտոնական կայքի բացման հանդիսավոր արարողությունը ՄԻԺԻ -ի (Այգեձոր 4) գրասենյակում : Արարողության ընթացքում մեր հմուտ դիզայներն ու դեվելոփերը կծանոթացնեն կայքի հնարավորություններին , ֆունկցիոնալությանը , կլինեն վիդեոռոլիկներ , սլայդեր Հայաստանում արդեն 2 տարի ձևավորված հեծանվային շարժման , նրա ակտիվիստների , հեռու մոտիկ հեծանվարշավերի , բազմաթիվ միջոցառումների մասին : Կլինի նաև հյուրասիրություն :

Այս ամենը 13:00 ՄԻԺԻ -ի (Այգեձոր 4) գրասենյակում :

Իսկ մինչ այդ 11:00 - դե իհարկե` հեծանվարշավ քաղաքի կենտրոնական փողոցներով , իսկական հնարավորություն այն բազմաթիվ մարդկանց համար, ովքեր դեռ պատրաստ չեն երկար արշավների , բայց անպայման ուզում են սովորել երթևեկության մեջ վարելուն ու սանձել իրենց երկաթյա նժույգը :

Ուրեմն այսպես .

Մեկնարկ - ՀՎԶ (Լենինգրադյան 31), 11:00
Երթուղի - Լենինգրադյան - Կիևվյան - Օրբելի - Բաղրամյան - Մատենադարան - Կորյուն - Աբովյան - Սայաթ-Նովա - Խանջյան - Թումանյան - Աբովյան - Հրապարակ- Ամիրյան - Մաշտոց - Բաղրամյան - ՄԻԺԻ (Այգեձոր 4) 

Ովքեր չունեն հեծանիվ և կցանկանան վարձակալել այն, զանգահարեք Սամվելին 093-426-654 հեռախոսահամարով և եղեք ՀՎԶ արհեստանոցում առավոտյան 10:30

Թթակերություն

Երթուղի - Երևան -Փարաքար-էջմիածին-Երևան 

Ովքեր չունեն հեծանիվ և կցանկանան վարձակալել այն, զանգահարեք Սամվելին 093-426-654 հեռախոսահամարով և եղեք ՀՎԶ արհեստանոցում առավոտյան 9:30` անձնագրերով:

Հեծանվարշավ դեպի Աղվերան

Հավաքվում ենք ՀՎԶ արհեստանոցում շաբաթ օրը առավոտյան ժամը 7:00, որպեսզի հասնենք գնացքին, որը Քանաքեռ կայարանից շարժվելու է 8:20 -ին:

Երթուղին հետևյալն է`
ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31) - երկաթգծի Քանաքեռ կայարան, գնացքով մինչև ք. Չարենցավան, մնացած ճանապարհը կանցնենք հեծանիվներով` Չարենցավան - Ալափարս - Արզական - Աղվերան, հետ դարձ` Աղվերան - Արզական - Քարաշամբ - Արգել - Նուռնուս - Նոր Գեղի - Արզնի - Երևան:

Ընդամենը քշելու ենք 65 կմ
Բարդությունը` միջին
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյաթուրմեր, հյութեր, ջուր
Չնայած եղանակը տաք է լինելու, բայց հնարավոր է անձրև, այդ պատճառով անձրևանոցը (дождевик) չի խանգարի

Ովքեր չունեն հեծանիվ և կցանկանան վարձակալել այն, զանգահարեք Սամվելին 093-426-654 հեռախոսահամարով և եկեք ՀՎԶ արհեստանոց անձնագրերով:

Հեծանվապտույտ Հատիս լեռան շուրջ - Cycling around Hatis mountain

Ցանկանու՞մ եք գոնե մի քանի ժամով կտրվել Երևանի շոգից ու փոշուց, մասնակցել հետաքրքիր, արկածներով լեցուն, վայրի հեծանվարշավին: Ուրեմն միացեք մե՛զ: Հեծանիվներով պտույտ ենք կատարելու Հատիս լեռան շուրջ: Հասնելու ենք Հատիս լեռան լանջի ձներին և համանուն գյուղին: Կշնչենք սառը լեռնային օդ, կհանդիպենք հատիսյան նուրբ ծաղիկներին, կխաղանք ձների հետ, կզովանանք Գեղամա լեռների ճերմակ գագաթներով...

Շարժվելու ենք մայիսի 23-ին, առավոտյան ժամը 9:00 հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31): Երթուղին հետևյալն է`

ՀՎԶ արհեստանոց - Կիևյան փ. - Կոմիտասի պ. - Դավիթ Անհաղթի փ. - Ռուբինյանց փ. - Հրաչյա Աճառյան փ. - Բալահովիտ - Աբովյան - Նոր գյուղ - Կոտայք - Կապուտան - Հատիս - Զովաշեն - Զառ - Ակունք - Նոր գյուղ - Աբովյան - Բալահովիտ - Երևան: Ընդհանուր երկարությունը` 85 կմ:

Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյաթուրմեր, հյութեր, ջուր
Հագուստը` արշավային, լեռնային
Տրամադրությունը` բարձունքային

Ովքեր չունեն հեծանիվ և կցանկանան վարձակալել այն, զանգահարեք Սամվելին 093-426-654 հեռախոսահամարով և եղեք ՀՎԶ արհեստանոցում առավոտյան 8:30` անձնագրերով:

Wednesday, May 19, 2010

Արաքսը կանչում է ~ Araqs (river) calls

Գնում ենք Հայաստան - Թուրքիա սահման , Մարգարա , որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի մայր Արաքս , իսկ Արարատին ասես ձեռքդ պարզես` կբռնես :

Մեկնարկը – 10 ին ՀՎԶ , հեծանիվներ վարձակալողները լինեն 9:30
Սնունդ – թեթև , բուսական – հյութական
Հագուստը – սպորտային 
Տարածությունը – 85կմ
Տրամադրությունը – արևային 

Ովքեր հեծանիվ չունեն ու ցանկանում են վարձակալել զանգեն Սամվելին (093426654)


Riding to Armenia-Turkey boundary , Margara , from where opens excellent view to mother Araqs , and as though you can touch to Ararat mountain just stretching out your hand . 

Start – at 10am , HVZ (Leningradyan 31) , who don’t have a bicycle at 9:30 am
Food – light , vegetarian
Mood – sunny
Garment – sport 
Distance – 85 km